Ստի դեդեկտիվ․ինչու Փաշինյանը չաջակցեց Մեսրոպ Մովսիսյանին

Վերջին շաբաթվա ընթացքում փոխվեցին Հանրային հեռուստատեսության ու ռադիոյի խորհրդի նախագահները: Ռուբեն Ջաղինյանին փոխարինեց Արա Շիրինյանը, Մարկ Գրիգորյանին՝ Գարեգին Խումարյանը։

Սակայն այն գործընթացը, որի արդյունքում երկու անձինք հայտնվեցին այս պաշտոններում չի կարելի ընտրություն անվանել: Թվում էր, թե նոր, իշխանությունը պետք է ձեռնպահ մնա իր ցանկալի մարդկանց ընտրովի պաշտոններում նշանակելուց , ինչպես ժամանակին անում էր Հանրապետականը, եւ հատկապես մամուլի ազատության մասին պարբերաբար թմբկահարող իշխանությունների ձեռնպահ պետք է մնային զանգվածային լրատվության միջոցներում յուրային կամակատարներին, իրենց սպասարկուներին նշանակելուց, բայց ավաղ, եղավ այն, ինչ անցած ավելի քան քսան տարիներին: Արա Շիրինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Այսինքն, Փաշինյանը այս պաշտոնը վստահեց իր կուսակցությանը նվիրված մարդուն և այո, նաև իր կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամին: Շիրինյանի օգտին քվեարկել է ժյուրիի իշխանության թեւը:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 23 թեկնածու, այդ թվում Տիգրան Հակոբյանը, Ա1 պլյուսի խմբագիր Մեսրոպ Մովսիսյանը, Արայիկ Մանուկյանը և ուրիշներ։Հանձնաժողովի անդամների ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 3 ձայն Արա Շիրինյան, 1 ձայն Մեսրոպ Մովսիսյան, 1 ձայն Տիգրան Հակոբյան։ Ժյուիի կազմում գերիշխել են իշխանական ներկայացուցիչները: Թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը, որը անցած տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ շարժման օրերին, եւ դրանից հետո էլ, թմբկահարում էր Ա1-ը փակելու մասին ու անարգանքի սյունին գամում Ռոբերտ Քոչարյանին, իր իշխանության ժամանակ յուրօրինակ ժեստ կաներ Մեսրոմ Մովսիսյանի նկատմամբ՝ գոնե նրան վստահելով Հանրայինը, բայց ոչ, Փաշինյանը նախորդ ղեկավարների պես բացառություն չէ, նրան էլ են հարկավոր կամազուրկ մարդիկ, իսկ Արա Շիրինյանի ֆեյսբուքյան գրառումները Փաշինյանի <գծի> մեջ են: Ավելի խայտառակ պատկեր ստացվեց ռադիոյում: Այստեղ էլ թեկնածուների պակաս չկար, առաջադրվել էին երեսունը, երկրորդ փուլ անցել հինգը, առաջատարը Ստեփան Զաքարյանն էր, բայց մրցույթի արդյունքներից մեկ օր առաջ Արա Շիրինյանը ըստ լուրերի ճնշում է գործադրել ժյուրիի անդամների վրա, նախ խաղից հանել է Ստեփան Զաքարյանին, ապա պարտադրել հանձնաժողովականներին հաղթող ճանաչել Կորյուն Խուամրյանի որդուն՝ Գարկ Խումարյանին, որը նույնպես հեղափոխական գծի մեջ է:

Հանրային ռադիոյի տնօրենի հավակնորդ Հռիփսիմե Առաքելյանն էլ անդրադարձել է կայացած մրցույթին՝ հայտարարելով, որ տնօրեն ընտրված Գարեգին Խումարյանն իրականում 2-րդ փուլ չի անցել, եւ նրան այնտեղ է «խցկել» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նորընտիր նախագահ Արա Շիրինյանը:

<<Շատերդ գիտեք, թե ինչ ցիրկ սարքեցին էդ Ռադիոյի տնօրենի մրցույթը: Մեկ ամիս է հանձնաժողովականները, որոնք ինձ փայլուն էին ճանաչում, իբր մրցույթ էին անում, քանի որ շիրմայի համար մրցույթ էր, իրական նպատակը ՀՌԽ փոխնախագահ Ստեփան Զաքարյանին տնօրեն կարգելն էր, բայց, քանի որ մամուլը աղմկեց, ստոպ տվեցին, ասեցին, այ մարդ լավ, խի մեր վրա վերցնենք, սպասենք խորհրդի նախագահը գա, ինքն էլ ՈՐՈՇԻ, բայց երկար-բարակ անցկացվող մրցույթում 5 հոգի անցել էր վերջնական փուլ, որից մեկը ես էի, դե գոնե դա չէին կարող չանել էլի։ Հինգի մեջ էինք՝ ես, Ստեփան Զաքարյանը, Լիլիթ Մելքոնյանը,Տիգրան Հարությունյանը և Գրիգոր Նազարյանը: Ուրեմն ինչ է տեղի ունենում,երեկ աշխատանքի է գնում նորընտրյալ խորհրդի նախագահ Արա Շիրինյանը և չանցածների ցուցակի մեջից բերում 2-րդ փուլ է խցկում իր ընկերոջը՝ Գարեգին Խումարյանին, որը քիչ առաջ նշանակվեց Հանրային Ռադիոյի տնօրեն>>,- իր էջում գրել է Հռիփսիմեն: Եւ այս խայտառակությունից հետո խոսել Քաղաքացու օր հռչակելու մասին առնվազն քաղաքական եւ քաղաքացիական անմեղսունակություն է, ի վերջո, դեռ իշխանությանդ առաջին տարում ոտակոխ ես անում ինստիտուտներ, նշանակովի դարձնում ընտրովի պաշտոնները, հիմնահատակ բնաջնջում քաղաքացիական հասաակությանը, էլ ինչ քաղաքացու ու քաղաքացիական հասարակության մասին է խոսքը:

Անի Սահակյան

դիտվել է 1762 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am