ՀՀ վարչապետը Մոսկվա մեկնելու որոշում չի կայացրել. Գոհար Պողոսյան
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու հարցի առնչությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումը: Արդյոք կա՞ որոշում, Երևանից Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Մոսկվա տեղափոխելու մասին, նա պատասխանեց .«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Ղազախստանի կառավարության ղեկավարը վարչապետ Աբրահամյանին առաջարկել է ապրիլի 8-ին Երևանում նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի անցկացումը տեղափոխել Մոսկվա, ինչի առնչությամբ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ իր կարծիքով նիստի վայրը տեղափոխելու որևէ լուրջ պատճառ չկա,հայտնեց մամուլի քարտուղարը: «Եթե մյուս վարչապետների կողմից որոշում լինի նիստը անցկացնել Մոսկվայում, ապա իր մասնակցության մասին լրացուցիչ կհայտնի»,ասել է վարչապետը, իսկ այն հարցին՝ ՀՀ վարչապետը մասնակցելո՞ւ է առաջիկա նիստին, թե՞ ոչ, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահի դրությամբ վարչապետը դեռևս որոշում չի կայացրել:
