1 կգ գազը շուրջ 40 տոկոսով ավելի թանկ կարող է վաճառվել. ԱԺ-ում քննարկումներ կլինեն.168 ժամ

168 ժամը գրում է.Կառավարության որոշմամբ 2019 թվականի ապրիլի 1-ից Հայաստանի գազալցակայանները պարտավոր են գազը վաճառել ոչ թե խորանարդ մետրով, այլ կիլոգրամով, քանի որ բնական գազի համար նոր չափման միավոր է սահմանվել` խորանարդ մետրը փոխարինվել է կիլոգրամներով։

Սեղմված բնական գազը վաճառվելու է 1 տոննան` 34.000 դրամ գնով` ներկայումս գործող 1000 խմ-ն` 25.000 դրամի փոխարեն։

Հայաստանում գործող գազալցակայանների մեծ մասը, նոր ընդունված կարգի համաձայն, անցել է բնական գազի կիլոգրամով վաճառքին:

Դեռ երկու օր է անցել որոշումից, բայց վարորդները սկսել են դժգոհել:

Սոցիալական ցանցերում նրանք գրում են, թե գազը թանկացել է: «Նախկինում, երբ լրիվ լիցքավորման դեպքում, ասենք ,միջին չափի բալոնը կազմում էր 4800 դրամ, հիմա՝ 5000-5500 դրամ է»,- գրել է վարորդներից մեկը: Մյուսն էլ, թե՝ «2000 դրամի գազ լցրեցի, 4-5 կմ վարեցի, «երկու կռուգ» արեցի, ու գազս կես դարձավ»:

Խնդրին անդրադարձել է նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«ԱԳԼՃԿ-ում կա երկու տեսակի գազ չափող սարքավորում. Այն, որը չափում է մեքենա լցվող գազի հոսքը, և այն, որը չափում է գլխավոր խողովակից կայան մտնող հոսքը: Վարչապետի հանձնարարականը, իհարկե, տրամաբանական էր` գազը չափել և վաճառել կիլոգրամով, որպեսզի ջերմաստիճանի տատանման կամ այլ գործոններից գազ սպառողը չտուժեր:

Կա մի նրբություն, որի մասին խոսում եմ՝ որպես այս թեմայով թեզ պաշտպանած մագիստրոս:

Բանն այն է, որ կայանում եղած բաշխիչ աշտարակների ցուցմունքների գումարը սովորաբար չի համապատասխանում ճնշակայան մտնող չափիչ սարքի ցուցմունքին: Վերջինս «ինչ-որ» գործոնով պայմանավորված՝ ցույց է տալիս ավելի շատ, քան իրականում սպառել է տվյալ ճնշակայանը, և կայանի սեփականատերը ստիպված, իր հերթին՝ թանկացնում է գազը:

Արդյունքում՝ նույն ծավալի գազը վարորդը ստանում է ավելի թանկ և, բնականաբար, դժգոհում, որ իրեն խաբել են:

Վարչապետն ասաց, որ, եթե կիլոգրամով չափելու արդյունքում գազը թանկանա, ապա կստացվի, որ վարորդները խաբվել են այսքան ժամանակ: Այո, դա ճիշտ է, բայց խնդիրը պետք է փնտրել ոչ թե գազալցակայանի ներսում, այլ վերջինիս ընդհանուր սպառումը ցույց տվող չափիչ սարքում, որը, եթե չեմ սխալվում, տեղադրում կամ տրամադրում է «Գազպրոմը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ավագանու անդամը:

168.am-ի հետ զրույցում խոսելով գազի գնի թանկացման մասին՝ «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորումների տեղադրման և փորձարկման լաբորատորիայի տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն ասաց, որ մայիսին նոր պետք է Ազգային ժողովում քննարկեն գնային քաղաքականությունը:

«Երբ ԱԺ-ում քննարկում լինի, այդ ժամանակ էլ կերևա գնային քաղաքականությունը: Եղած արժեքից մոտավորապես 40 տոկոսով կթանկանա: Դեռ կիլոգրամով չի վաճառվում գազը, տեխնիկական հարցեր կան, որոնք լուծումներ առայժմ չեն ստացել: Ինչ վերաբերում է, վարորդների ասած՝ «երկու կռուգ» անելուն ու գազը կես դառնալուն՝ ապա ասեմ, որ դրանք հեքիաթներ են: Ուզում եք՝ խորանարդ մետրը 10 դրամ դրեք, մեկ է՝ դժգոհելու են: Եվ, եթե մարդը լցրած գազը ոչ թե կռուգով է չափում, այլ հաշվում է, թե քանի՞ կիլոմետր է վարել»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:

Վարորդ Հայկ Հովսեփյանն էլ ասաց, որ գնի արժեքի փոփոխություն չի նկատել, բայց մեքենան վարելու ընթացքում ավելի շուտ է գազը վերջանում:

«Երբ նախկինում նույն գումարի դեպքում վարում էինք 200 կմ, հիմա վարում ենք 140-130 կմ: Չեմ հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Ինձ թվում է՝ խնդիրը գազի որակի մեջ է»,- հավելեց նա:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ ասաց, որ համացանցում է կարդացել բողոքների մասին, բայց չի հասկանում, թե ինչի՞ հետ է կապված խնդիրը: 

«Ես միշտ ասել եմ, որ ճիշտը գազը կիլոգրամով վաճառելն է: Տաք-տաք գազ էին վաճառում, և դրա պատճառով խնդիրներ էին առաջանում, բայց հիմա էլ կիլոգրամով վաճառելու դեպքում են խնդիրներ կարծես թե առաջացել: Դա երևի ավելի շուտ տնտեսվարողների հետ է կապված, որովհետև իրենք էլ կոնկրետ չգիտեն, թե ինչը ոնց են անում: Բայց եթե վարորդները կարծում են, որ իրենց խաբում են, ուրեմն այդտեղ կշեռքի խնդիրը կա: Մի ժամանակ շուկաներում 100-200 դրամով խաբում էին, չէ՞, կշեռքները, գուցե հիմա էլ այստեղ է նույնը կատարվում: Ամեն դեպքում սա նոր երևույթ է, ու դեռ հայտնի չէ, թե որն է պատճառը: Գուցե սպառողներն են սխալ հասկացել ինչ-որ բաներ: Կարծում եմ՝ համատարած ստուգաչափումներ պետք է անցկացնեն, որպեսզի պարզեն, թե որն է խնդիրը»,- ընդգծեց Կարեն Չիլինգարյանը:

Հարցին անդրադարձել է նաև Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ ԱԳԼՃԿ բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին հորդորում է խստագույնս հետևել լցակայաններում վաճառվող գազի չափաբաժնին և զերծ մնալ խախտումներից՝ խուսափել թերլիցքավորումներից և գազի ճնշման սահմանված չափի գերազանցումից:

Պատասխանատու կառույցը վարորդներին հորդորել է ՀԴՄ կտրոններ պահանջել` խոստանալով հարկ եղած դեպքում դիմել վերահսկողական-վարչարարական առավել խիստ միջոցների:

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video) «Ես ուզում եմ, որ Նիկոլը փտի բանտում․ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին»․ Սամվել Հակոբյան (video) Մեզ ահաբեկիչ եք ասել, դե պիտի գաք ստեղ․ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին ու ՔԿ ղեկավարին (video) Փաշինյանն իմ ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած»․․․ (video) Թող հենց հիմա գան այստեղ ու ասեն՝ էդ ու՞մ ենք ուզել գյուլլել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Տժժացողնե՛ր, դուք հատ-հատ պատասխան եք տալու՝ մեր աչքերի մեջ նայելով․ Աստղ Գալեյան (video) Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան Արման Թաթոյա՛ն, ես քեզ լավ եմ ճանաչում, դու գիտե՞ս՝ ում հետ գործ ունես․ Արդարադատության գեներալ (video) Բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. 2 հոգի հոսպիտալացվել է ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին Յուրացրել են 20 կգ թմրամիջոց Մեր երեխեքը զոհվել են դրա քամահրանքով․ զոհվածների ծնողները՝ դատախազության դիմաց (video) Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին Հերի՛ք է․․․ ինչ արեց, կուլ տվեցինք․ ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ (video) Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին Պետական դավաճանություն ու դիտավորյալ զոհեր ունենալու մեղադրանք․ Փաշինյանի դեմ հաղորդում տրվեց (video) Խուզարկություններ՝ «թաղային հեղինակությունների» տներում «Նիկո՛լ,այ լկտի սրիկա՛,դե հիմա լսիր՝ ես քեզ ինչ եմ ասում». ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց «Զանգեզուրի միջանցքի» համար պայմանագիր է կնքվել «Չփորձվե՛ք ինձ ընդհատել», «Դուք քաղաքական իմպոտենտ եք»․․․ (video) Մարդկանց խոսք ես տվել՝ խաբել ու ձայները հավաքել, իսկ հիմա ժողովրդից «թռած» ես ման գալիս․ Մեսրոպ Մանուկյան Սյունիքի առանձին հատվածներում սպասվում է ամսական նորմային մոտ տեղումների քանակ Երևանցիների կեսից ավելին Սամվել Կարապետյանին տեսնում է որպես ՀՀ հաջորդ վարչապետ #ՈՒՂԻՂ․ «Ժողովու՛րդ, ուշադիր․․․ կատաղած շունն ընկել է փողոցները»․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am