Ինչն էր Քարվաճառում երկու զինվորների զոհվելու պատճառը
ԼՂՊ պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը չբացառեց, որ Քարվաճառում այս գիշեր երկու զինծառայողի զոհվելու պատճառը լինեն միջանձնային հարաբերությունները։ Նա նշեց, որ քննություն է ընթանում և այդ բոլոր հարցերին կարող են պատասխանել միայն քննության ավարտից հետո: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Քարվաճառում 2 հայ զինծառայող էր զոհվել:
