Դավիթ Անանյանը մոլորեցնում է և՛ հասարակությանը, և՛ կառավարությանը, և՛ վարչապետին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ հարկային հավաքագրումների համար եռամսյակային պլան չկա, կան եռամսյակային համամասնություններ:
«Կառավարության որոշմամբ՝ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտների համար սահմանվել է 1 տրիլիոն, 401 մլրդ, 875 մլն դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք, ըստ էության, հաշվարկվում են մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա, հետևաբար այդ գումարը ՀՆԱ-հարկեր հարաբերակցության արդյունքում ստացված թիվ է։ Այնուհետև այդ թիվը, Կառավարության որոշմամբ, բաժանվել է եռամսյակների, և առաջին եռամսյակի ծրագրային համամասնությունը սահմանված է 285, 1 մլրդ, սակայն փաստացի հավաքագրումը կազմել է 296,5 մլրդ, այսինքն՝ սահմանված չափանիշը գերակատարվել է 11,4 մլրդ դրամով կամ 4 տոկոսով»,- ՊԵԿ հավաքագրումների ցուցանիշները ներկայացնելիս հայտարարել է Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական եկամուտների հավաքագրումն ավելացել է 55,5 մլրդ դրամով։

Դավիթ Անանյանի դիտարկմամբ՝ պետական եկամուտների կոմիտեն 2019 պետական բյուջեի հարկային եկամուտները կատարելու և գերակատարելու է հիմնականում հարկային ստվերի կրճատման և ոչ թե տնտեսական աճի հաշվին: Անանյանը խոստովանել է․ «Տնտեսական աճ չունենք, այո՛, չունենք։ Տնտեսական աճն այդքան չի, որ ապահովեր այս բացառիկ աճը: Սա համատեղ աշխատանքի արդյունք է՝ ստվերի կրճատման ուղղությամբ: 55 մլրդը հիմնականում ստվերի հաշվին է կատարված, քան տնտեսական աճի։ Եթե տնտեսական աճը մեզ օգնի, մենք շատ կուրախանանք, բայց հաջորդ տարիներին մենք ակնկալում ենք, որ տնտեսական աճը պետք է լինի դոմինանտը, ոչ թե ստվերի բացահայտումը: Մենք անընդհատ ստվերը կրճատելու ուղղությամբ քայլեր ենք անելու, բայց կարծում եմ, որ մենք բոլորս ամեն ինչով պետք է նպաստենք, որ տնտեսությունը զարգանա»,- ասաց նա՝ հավելելով, որ հաջորդ տնտեսական աճով պետք է պայմանավորված լինի բյուջետային ցուցանիշների ապահովումը:

Բայց արի ու տես, որ ստվերի կրճատում ևս, եթե հավատանք նույն Դավիթ Անանյանի ներկայացրած թվերին, առանձնապես չունենք։ Ընդունված կարծիք կա, որ ստվերի կրճատման հիմնական ցուցանիշը դիտարիվում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշի հիման վրա։ Այսպես, ըստ Դավիթ Անանյանի ներկայացրած տվյալների, 2019 թվականի առաջին եռամսյակում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, համաձայն 2019 թվականի պետական բյուջեի մաիսն ՀՀ օրենքի, պետք է կազմեր է 20,9 տոկոս, մինչդեռ այդ նույն ցուցանիշը 2018 թվականին պլանավորված էր 21,9 տոկոս և փաստացի ապահովվել է մոտ 22 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ 2017 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը փաստացի կազմել է 22,4 տոկոս։ Հիմա, ստացվում է, որ մենք գործ ունենք հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ընդամենը 21 տոկոս ցուցանիշի հետ, որը նախորդ տարվա համեմատությամբ ավելի ցածր ցուցանիշ է։ Եթե իրականում տեղի է ունեցել ստվերի կրճատում, ինչպես հավատացնում է ՊԵԿ նախագահը, ապա այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ առնվազն պետք է աճած լիներ։ Քանի դեռ նման բան տեղի չի ունեցել, պետք է արձանագրել, որ Դավիթ Անանյանը մոլորեցնում է և՛ հասարակությանը, և՛ կառավարությանը, և՛ վարչապետին։


Հայկ Դավթյան

դիտվել է 1731 անգամ
Լրահոս
Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել Հայաստանում բենզինի գինը հասել է պատմական առավելագույնի Գեղադիրում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am