Սիսիանի պանթեոնում այսօր վերջին հրաժեշտը տվեցին

  Սիսիանի պանթեոնում այսօր, զինվորին վայել պատվով ու արժանապատվությամբ, հոգեւոր աղոթքով ու խնկարկումով, զինվորական համազարկերով ամփոփեցին ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում թշնամու անօդաչու թռչող ուղղաթիռից գնդակոծված սիսիանցի ազատամարտիկներ Մայիս Միրզոյանի, Արմեն Բերգլարյանի, Եղիշե Նիկալյանի, Սեդրակ Ասրյանի, Սերգեյ Դանղյանի աճյունները:
Զոհված ազատամարտիկ Դավիթ Սարգսյանը կամփոփվի հայրենի Շաղատ գյուղի պանթեոնում` վաղը: Վերջին հրաժեշտին ներկա էր ողջ Սիսիանը, տարածաշրջանի համայնքների բնակչությունը, զինվորականներ, պաշտոնյաներ: Պանթեոնը, որտեղից նրանք մարտադաշտ էին գնում` ընկերներին հրաժեշտ տված, եւ` վահանով, կամ` վահանի վրա երդում կերած, այս անգամ նրանց մոտ եկան վահանի վրա` ասես` հաստատելու, որ ինչպես կյանքը չի բաժանել իրենց, ինչպես` ճակատագիրը չի բաժանել, չբաժանեց նաեւ …մահը: Ու մահն այսօր Սիսիանի պանթեոնում բնավ կյանքի հակառակ կողմը չէր, հակառակ երեսը չէր, ոչ էլ` հակադրությունը: Մահը այսօր կյանքը ինքն էր, որ սրտեսիրտ, ափե ափ, բերնեբարան, երկնքից գետին ու աշխարհից աշխարհ համախմբել-հավաքել էր մեր երեկվա նահատակին ու վաղվա հերոսին, մեր պատմությունն ու ապագան… Դիմելով հայրենյաց նահատակների հուղարկավորությանը ներկա բազմահազարանոց թափորին` Վարոս Սիմոնյանն իր խոսքում ասաց` «Այս պանթեոնը քաջաց քաջերի ամրոցն է, այստեղ չեն հանգչում, այստեղ հավերժանում են դարերի համար, այստեղ ամեն մի քարակոփ մահարձան մի դյուցազնավեպ է, որը դարեր շարունակ քարեղեն լեզվով կխոսի սերունդների հետ, կշշնջա կարծես նրանց հոգիներում եւ լռելյայն կասի` հավերժություն տանող ճանապարհը մեկն է` ելիր մարտի հանուն հայրենյաց: Ահա այսպես նրանք նորից ելան` Սիսական աշխարհի հերոսական տարեգրության մեջ ձեռագրելով իրենց փառահեղ ու նվիրական անունները: Դեռ սերունդներ կայցելեն այստեղ եւ կսովորեն հայրենասիրության առաջին դասը»: novyiy kollaj_640x420 Ապա դառնալով նահատակների հարազատներին, ծնողներին, մայրերին, ասաց` «Սիսական աշխարհի փառահեղ մայրեր, մայրության տոնին ընդառաջ` սեւաթույր հագած մայրեր, հզոր մայրեր, ուժեղ մայրեր, վեհ ու անսասան մայրեր, դուք, որ երկնել եք առյուծ զավակներ, դուք, որ մանկան նման գրկած պահում եք մանուկ Հայաստանը, վերածնված այս Հայաստանը, երբ հայրենիքն է կանչում, դուք առաջինն եք մեկնում ճակատ, դուք բոլորդ միասին եք կռվում, միասին կրակ դառնում եւ այրվում, միասին աղոթում, միասին ծնկաչոք ողբում, միասին հպարտորեն ելնում- կանգնում եք հաղթանակած, քանզի մեծագույն սրբությունը` մայր հայրենիքը, մնում է անխոցելի»: Զինվորականի հուղարկավորման ժամանակ առավել քան այլ երանգ ու իմաստ է ստանում զինվորական համազգեստ կրող զորականի խոսքը: Դիմելով բազմահազարանոց թափորին` 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Մակարյանն ասաց` «Այսօրվա մեր այս հզոր, այս անպարտելի թափորը ունի մեծ եւ կարեւոր մեկ գաղափար` դա մեր հայրենապաշտության գաղափարն է»: Ապա պատմական ակնարկ կատարելով` ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում հարհունչ հարցադրմանը, նշեց, որ գալիս ենք պատմական Հայաստանից, որի տերն ու տիրակալն էինք, բայց որը հետո դարձավ Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստան: Արեւմտյան Հայաստանը հայաթափ եղավ, իսկ մեզ բաժին ընկած Արեւելյան Հայասատնից էլ զանազան անարդարությունների արդյունքում 29 հազար կմ տարածքը մնաց միայն. Գարդմանա աշխարհը նվիրեցին Ադրբեջանին, Արցախը նվիրեցին Ադրբեջանին, Նախիջեւանը նվիրեցին Ադրբեջանին: Բայց հասել ենք մի դժվարին, սակայն` փառավոր դարաշրջանի: Մենք պետք է նորից գնանք ետ` մեր պատմական հայրենիքի պատմական տարածքները: 88-ից սկիզբ առած մեր ազգային-ազատագրական պայքարը մտել է նոր փուլ, իսկ հատկապես այս մի քանի օրվա ընթացքում այն ցույց տվեց, որ մենք մեկ ազգ ենք, մեկ պատմական հայրենիք եւ մեկ ծովից ծով Հայաստան: «Ուզում եմ բոլոր զինվորականների անունից, ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության, մեր բազմահազարանոց հայոց բանակի շարքային զինվորից մինչեւ գեներալ, մինչեւ գերագույն հրամատար խոնարհվել ձեր առջեւ այս համոզմունքի համար, որ մենք չունենք ոչ մի փրկություն, բացի մեր ազգի միասնական պայքարը, օգտագործելով մեր ազգային բարոյական, ֆիզիկական եւ մնացած բոլոր ուժերը: Խոնարհվում եմ բոլորիդ առջեւ, մեր ազատամարտի բոլոր նվիրյալների առջեւ, փառք նրանց, ովքեր սկիզբ դրեցին հայոց ազատագրական շարժմանը, փառք նրանց, ովքեր իրենց ուսերի վրա տանում են այդ հերոսական գործը, եւ փառք մեր ժողովրդին, որ այս գործը պիտի հասցնի մինչեւ վերջ: Հավերժ փառք` մեր հերոսներին: Պատիվ ունեմ»: Այսօր սգո օր չէր, ոգեկոչման, վերհառնումի, ոգեղենացման օրն էր: Ով հայոց մեծ աշխարհ, ցնծա, ցնծա` հող, ցնծա, երկիր…որովհետեւ իր զինվորին խելահեղորեն սիրող ժողովուրդը նույն անխորտակ սիրով նաեւ զինվոր հուղարկավորել գիտի… Թվում էր` եկել է այն երանելի պահը, որն այնպես կանխազգացել ու երազել է Հայոց վշտի մեծ երգիչը: Եկել է` հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած արշալույսը … Չ´է, այս սիրով, այս ցավով, այս հպարտությամբ ու այս արժանապատվությամբ զինվոր սիրող ու զինվոր հուղարկավորող ժողովրդին հաղթել չի լինի…
Այս մասին գրում է vorotan.am

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ Սխալվելու իրավունք այլևս չկա․ Մխիթարյանը վերադառնում է ամենավճռորոշ պահին Դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ Աստծո սերը ճանապարհ է գտնում հասնելու անգամ մեղավորի մահվան խորքերը․ Հայր Ռուբեն Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով, և այդ մեղավորությունը հավերժ մնալու է նրա խղճին #ՀԻՄԱ․ Նիկոլը մի կոնկրետ խնդրանքով էր գնացել Պուտինի մոտ․․․ Ռուբեն Հակոբյան (video) ՇՏԱՊ․ Փաշինյանի հետ կապված միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթը տեղափոխվեց հիվանդանոց (video) Նիկոլն ու ՔՊ-ականները կարող են ուտել, թոշակառուն չի՞ կարող ուտել․ քաղաքացիներ (video) Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում կարիերայում Պուտինը հայերին զգուշացնում է՝ Նիկոլի պատճառով մեծ կորուստ եք ունենալու. Հայկ Նահապետյան (video) Քաղաքացու բորբոքված դիտարկումները՝ Փաշինյանին․ «Բա ես ինչ իմանամ՝ ինչի, կյանքի էդ էջը փակեք» (video) «Աննա՛, Կանդազի պահով մենակ Կանդազն է մեղավոր․ կասեմ՝ ինչու». Նարե Սոսե (video) Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video) Ռուսաստանի համբերությունը սպառվել է․ Փաշինյանի այցը Մոսկվա մի բան փաստեց․․․ Սուսլով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am