Կոշի գաղութի կալանավորին դաժանաբար ծեծել են, տեղափոխել Պարոնյան փողոց ու հեռացել. օրեր անց նա մահացել է

SHAMSHYAN.com-ի ըեդեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է մարտի 30-ին «Արմենիա» բժշկական կենտրոն Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 խմբի կողմից հիվանդանոց տեղափոխված քաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով Այդ օրը, ժամը 23։40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ այդ տղամարդն Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ՝ 33-ամյա Կարեն Ավետիսյանն է, ով «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր է եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին, ժամը 06։00-ի սահմաններում Կ. Ավետիսյանը «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ մարտի 30-ին, ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Գարեգին Գրիգորյանի կողմից վարձակալական հիմունքներով բնակարանում վիճաբանություն է տեղի ունեցել Կ. Ավետիսյանի, Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Վազգեն Գևորգյանի և ոմն Արսենի միջև։ Այդ վիճաբանության ժամանակ նշված անձինք բազմաթիվ հարվածներ են հասցրել Կ. Ավետիսյանին, ով ստացել է մարմնական վնասվածքներ, այնուհետև ծեծված ու անօգնական վիճակում գտնվող Կ. Ավետիսյանին անգիտակից վիճակում տեղափոխել են Կենտրոն վարչական շրջանի Պարոնյան փողոցի 28 հասցեի մոտ, թողել այնտեղ և հեռացել։ Ոստիկանները Չկալովի փողոցի 43 տան մոտ հայտնաբերել են Վ. Գևորգյանին և տեղափոխել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ՝ քննչական բաժին, որտեղ էլ Վ. Գևորգյանը որպես կասկածյալ՝ ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ ոմն Արսենի անձը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am