168 ժամը գրում է.Վարչապետի աշխատակազմում այսօր տեղի են ունեցել մի շարք պաշտոնանկություններ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Սարգսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից:
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։
Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալիկ Մխիթարյանը ևս ազատվել է աշխատանքից։ 2011-2018 թվականներին Մխիթարյանը աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի արարողակարգի պատասխանատու։
168 ժամի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև կառավարության իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանն ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը, ով երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Տարբեր վարկածներ են հնչում, սակայն բուն պատճառը դեռևս հայտնի չէ:
Մեզ հասած տեղեկություններով՝ անհասկանալի այս ազատումների պատճառը՝ երկու հանձնաժողովների նախագահների վերանշանակումների ձգձգումն է եղել: Նույն աղբյուրները, սակայն, չեն կարողանում հասկանալ, թե խնդիրը կարգավորելու փոխարեն ինչու է ընտրվել պաշտոններից հեռացումը, առավել ևս, երբ նշված պաշտոնյաներից որոշների գործունեությունը միմյանց հետ անմիջապես փոխկապակցված չէ:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը