Դիվերսիա հերոսների դեմ

Սասնա ծռեր կուսակցությունը կրկին ակտիվացել է, այս անգամ Արցախում, թիրախում են վերցրել հարցեր ու անձանց, որոնք ուղիղ կապ ունեն Արցախի անվտանգության հետ: Ամեն ինչ սկսվեց կուսակցության այն նախաձեռնությունից հետո, որի մասին հայտարարեցին շաբաթներ առաջ: Ըստ այդմ Ժիրայր Սեֆիլյանն ու իր կուսակիցները նախաձեռնում են Արցախը Հայաստանի մարզ հռչակելու գործընթաց, որի առաջին քայլը այնտեղ ապրող ՀՀ քաղաքացիների ընտրության իրավունքի վերականգնումն է լինելու: Թե որքան վտանգավոր է նման հայտարարությունը, առավել եւս նախաձեռնությունը, թերեւս կարիք չկա պարզաբանելու: Քանի որ Արցախի ժողովուրդը դեռևս 1991 թվականի հանրաքվեով որոշել է իր կարգավիճակը եւ անցած մոտ երեսուն տարիների ընթացքում աշխարհի հետ կռիվ է տալիս իր սուվերենությունը ճանաչելու հարցով: Եւ հանկարծ պարզվում է, որ Հայաստանում որոշ մարդիկ ուզում են Արցախը միացնել Հայաստանին ու այդպիսով՝ ջուրը լցնել անցյալի թափած ջանքերը: Այս վտանգները նկատի ունենալով էլ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն օրերս կոչ է արել, որ նման հայտարարություն անողները ոտք չդնեն Արցախ.<<Կոչ եմ անում այդ մարդկանց, ովքեր ասում են՝ Արցախի Հանրապետությունը մարզ է՝ չհատեն սահմանը։ Մենք ունենք մեկ հայրենիք, երկու հայկական հանրապետություն, ովքեր ընդունում են այս տարբերակը, մենք պատրաստ ենք բոլորին ընդունել։ Իսկ նրանք, ովքեր կփորձեն կամ փորձում են կոչեր անել, որ պետք է հեղափոխություն անեն, որ պետք է իշխանափոխություն անեն Արցախում, ես նրանց խորհուրդ կտայի ընդհանրապես ձեռնպահ մնալ, և չխառնվել Արցախի ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերին»,- մասնավորապես ասել է նա, ի պատասխան այսօր ՍԾ անդամ Վարուժան Ավետիսյանն է հայտարարել.
<<Վիտալի Բալասանյանը Բերձորի ահաբեկչության կազմակերպիչներից է եղել, որի մասին ինքը խոստովանեց։ Արցախի Հայաստանի Հանրապետության մարզ է եւ որեւիցե մեկը չի կարող ասել՝ ով պետք է հատի եւ ով ոչ։ Հույս ունեմ, որ իր հակապետական գործողությունները որոշակի արձագանք կստանան, նա առնվազն պետք է զրկվի այդ պաշտոնից»։
Իհարկե, Ավետիսյանի այս հայտարարությունից հետո դժվար է հասկացնելը նրան, թե իրականում ով է Վիտալի Բալասանյանը եւ ինչպիսի անուրանալի ավանդ է ունեցել եւ ունի Արցախյան գոյամարտի հարցում, սակայն միայն այն փաստը, որ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ու նրա հեղինակությամբ էր, որ ՊՊԾ գնդի գրավումը հանգուցալուծվեց այնպես, ինչպես տեսանք ու նախեւառաջ ծռերի համար այն չդարձավ ճակատագրական , բարոյական չէ նրան ահաբեկիչ որակելը: Իրականում թավշյա իրադարձություններից հետո նկատելի է արցախյան ազատամարտի հերոսների, ռազմահրամանատարության դեմ հայտարարեծ <<դիվերսիան>>, մի ժամանակ Փաշինյանն ու իր թիմակիցներն էին, բանը հասավ նրա, որ Սասուն Միքայելյանը, որը հավակնում է նոր Հայաստանում Մանվել Գրիգորյան դառնալ, հայտարարեց, թե հեղափոխության հաղթանակն ավելի կարեւոր էր, քան արցախյան ազատամարտը: Այս հողի վրա տեղի ունեցան բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններ եւ հրապարակային նկատողություն: Հիմա էլ այդ վտանգավոր գիծը կարծես թե շարունակում են ահաբեկչի համբավ հանած Ծռերը, որոնք մինչդեռ թավշյա հեղափոխությունից հետո պիտի հասկանային, որ իրենց լոզունգներն ու գաղափարներն այլեւս կենսունակ չեն :

Անի Սահակյան

դիտվել է 4142 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am