Ղումարբազության դեմ պայքար, թե փայ մտնելու միջոց

Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը, դեռ անցած տարեվերջին մի օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով առաջարկում է արգելել տոտալիզատորների, բուքմեյքերական ընկերությունների, շահումով խաղերի գովազդը ԶԼՄ-ներում։ Հակոբյանը սա բացատրում է նրանով, որ իրեն բազմաթիվ քաղաքացիներ են այս խնդրով դիմել, որ մի բան անեն՝ արգելեն բուքմեյքերական ընկերությունների գովազդները, չխրախուսեն ինչպես պատգամավորն է սիրում օգտագործել՝ <<ղումարբազությունը>>։ Քանզի պատգամավորի համոզմամբ գովազդը նպաստում է խաղամոլությանը, եթե հնարավորինս քիչ պրոպագանդվի՝ քիչ կխաղան, եւ արդյունքում խաղամոլությունը կվերանա։

Դեռ հարց է, թե չգովազդելու դեպքում արդյոք կվերանա այս ընկերությունների պահանջարկը ու մարդիկ հետ կկանգնեն խաղամոլության սովորությունից, պատգամավորն այս մասին ուսումնասիրություն եւ հիմնավորում չունի:

Սակայն այս նախաձեռնության տողատակերն ավելի խորը կարող են լինել, քան երեւում է առաջին հայացքից: Նախ ենթադրվում էր, որ այս կարգի ընկերությունները պետք է բունտ բարձրացնեին, ի վերջո, խոսքն իրենց գոյությանն է վերաբերում, ի վերջո, սա բիզնես է եւ որեւէ մեկին պարտադրաբար չեն ստիպում օգտվել իրենց ծառայություններից, սակայն ինչպես տեսնում ենք ամիսներ է նախագիծը գոյություն ունի, բայց ձայն բարբառո հանապատի:Սա կասկածների տեղիք է տալիս, որ ինչ որ որ բան այն չէ: Ըստ էության չի բացառվում, որ նախագծի հեղինակները՝ Հրաչյա Հակոբյանի գլխավորությամբ գործարքի են գնացել խոշոր խաղացողների հետ՝ նրանց գովազդի համար հատկացվող այդ ահռելի գումարներից ազատելու համար: Ի վերջո, թե Տոտո-ն, թե Վիվառոն, թե առհասարակ որեւէ գործող կամպանիա լավ գիտե, որ խաղամոլությունն այնպիսի հետաքրքրություն է, որը գովազդով չէ, որ պետք է առաջանա: Հիմա օրենքով կարգելվի գովազդը, այդ ընկերությունները ստիպված չեն լինի մրցակցության մեջ մտնել միմյանց հետ՝ արդյունքում մեծ փողեր վատնել, դրա փոխարեն որոշակի <<փայ>> կտան իրենց լավություն անողներին: Իսկ ամենակարեւորը, որ այսպիսով մի գնդակով երկու նապաստակ կոչնչացնեն: Արգելելով գովազդը ԶԼՄ-ներում կբարդացնեն լրատվամիջոցների ֆինանսական վիճակը, ինչին այս իշխանությունը ձգտում է առաջին իսկ օրից:

Ակնհայտ է, որ նմանատիպ ծառայությունների գովազդն արգելելով՝ խաղամոլությանը վերջ չես տա, բայց այդ գովազդից սնվող լրատվամիջոցներին եւ պետական բյուջեին մեծ վնաս կհասցնես։

Անի Սահակյան

դիտվել է 3234 անգամ
Լրահոս
«Նոր Ադրբեջան»-ը դժգոհություն է հայտնել Էրդողանի խորհրդականի՝ Ադրբեջանի մասին հայտարարություններից Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելն անօրինական ճանաչելու որոշումը բողոքարկվել է Հանքից մալուխներ և անջատիչներ հափշտակած տղամարդիկ ձերբակալվել են․ բացահայտում ԿԺԴՀ-ն կշարունակի uպառազինությունների մշակումն ու կատարելագործումը. Կիմ Չեն Ըն «Այդ փողը ինչո՞ւ չուղղել արցախցիների բնակարանային կարիքներին, թե՞ արցախցիների թեման հարմար բացատրություն է արտաքին վարկ ներգրավելու համար». Հակոբ Բադալյան Արարատի մարզում բախվել են ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ 17 000 000 դրամի պահանջ. «Քաղաքացիական պայմանագիրը» որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան «Իրանի շուրջ ձևավորվող իրավիճակը թույլ է տալիս ենթադրել՝ հնարավոր են հարվածներ երկրի հարավային ափամերձ շրջաններին». Կարինե Գևորգյան Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Իրանը պնդում է՝ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ 5 մլն տոննա նավթամթերք է արտահանել Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում Սիմոնյանը մեծ ժառանգություն է թողել․ բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին Ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը․ Հակակոռուպցիոն «Սասու՛ն, խփնվածը դու ես, ղեկավարներիդ հետ միասին»․ Տիգրան Չոբանյան (video) Պուտինը փրկեց Թրամփին խայտառակությունից (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինը Փաշինյանի համար դաշտ է բացում․ լուրջ խոսակցություն է սպասվում»․ Հայկ Այվազյան (video) Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին «ԱՊՀ-ում Նիկոլն ամենամեծ ապտակն է ստացել» (video) ՀՀ կառավարական ինքնաթիռը 5 ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք» «Դուք սու՛ս մնացեք, ձեզ եմ ասում՝ դուք ինչի՞ Եռաբլուր չեք գնում»․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ականներին (video) ՊՆ-ն հաստատեց՝ վիրավոր զինվոր ունենք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am