Համաշխարհային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում Ղարաբաղի հարցում
Համաշխարհային հանրությունը երկակի ստանդարտներ է կիրառում Լեռնային Ղարաբաղի հանդեպ իր որդեգրած քաղաքականության հարցում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը: Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի փոխվարչապետը վերահաստատել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մասը: Վերջինս նաեւ իր ցավակցություններն է հայտնել զոհված ազերի զինվորների ընտանիքներին:
