«ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ քննչական կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատախազները գրեթե ամեն օր այս կամ այն քրեական գործով ցուցումներ են տալիս քննիչներին, սակայն քննիչներն այդ ցուցումների մի մասը դժկամությամբ են ընդունում և որոշ դեպքերում անտեսում են դրանք: Միջգերատեսչական կռիվները մշտապես հայտնի են եղել բոլորին, սակայն այս դեպքն այլ պատմություն է: Թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը բավականին ծանրաբեռնված ռեժիմով է աշխատում:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ իրավիճակին` արձանագրելով, որ իրավապահները մրցավազք են սկսել, թե ով շատ քրեական գործ կհարուցի, շատ աշխատանք ցույց կտա: Եվ, ահա, նման մի մրցավազքն էլ դարձել է արտառոց դեպքի պատճառ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Շիրակի մարզի Արևիկ համայնքի ղեկավարի գործողությունների հետ կապված քրեական գործ կա հարուցված Շիրակի մարզի քննչական բաժնում, և դատախազը քննիչին միջնորդել է, որ հարցաքննի գյուղապետարանի աշխատակիցներից մեկի ամուսնուն: Քննիչը դատախազին ասել է. «Ուշադիր կարդացեք քրեական գործը և կհասկանաք, որ դա հնարավոր չէ և անհրաժեշտ չէ»:
Դատախազ-քննիչ բանավեճը բավականին թեժացել է: Դատախազը շարունակել է
պնդել և ցուցում տալ, որ, այնուամենայնիվ պետք է հարցաքննել նշված անձնավորությանը: Քննիչն էլ դատախազին հայտնել է. «Ինչպե՞ս հարցաքննեմ, երբ գյուղապետարանի աշխատակցի ամուսինը մահացած է»:
Ասել է թե, իրավապահներն այնքան են խառնվել իրար, որ որոշել են հարցաքննել մահացած մարդկանց»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Ժողովուրդ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը