Սա բարոյական նորմերի կոպիտ խախտում է

Ես պետք է խոստովանեմ, որ միայն երեկ երեկոյան եմ իմացել, որ Արա Շիրինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է: Տեղեկացա, երբ թերթերը գրեցին դրա մասին: Իսկ հանձնաժողովի անդամները տեղյալ չէի՞ն: Անկեղծ ասած շփոթված եմ այն ամենից, ինչ տեղի ունեցավ: Հասկանալի է, որ այն ինչի մասին գրում եմ անձնական հարց չէ և կապ չունի <<մրցույթին>> իմ մասնակցության հետ: Ակնհայտ է, որ Հանրայինի ղեկավարը կուսակցական պետք է չլինի, այն էլ իշխող կուսակցության անդամ: Սա բարոյական նորմերի կոպիտ խախտում է: Սա այնպիսի ակնհայտ բան է, որ անգամ օրենքով չպետք է ամրագրված լինի նորմալ հասարակություններում: Այնպես, ինչպես օրենքով չի սահմանվում, որ սեղանի շուրջ հարևանի ափսեի մեջ թքել չի կարելի: Ես կարծում եմ, եթե մենք ուզում ենք Հայաստանի հանրապետության ապագայի հետ կապված մեր վերջին հույսը չկորցնել, ուրեմն մրցույթը պետք է չեղյալ համարել: Մամուլի այն ակումբների նախագահները, որոնք իրենց մտահոգությունն էին հայտնում մրցույթի ընթացակարգի վերաբերյալ և հայտարարում էին, որ կհետևեն, որ արտառոց անարդարություն չլինի, սրանից էլ ավելի արտառոց բանի՞ էին սպասում: Թե՞, Շիրինյանը հենց այն թեկնածուն էր, որի համար նրանք <<պայքարում>> էին: Ի դեպ կարդացի Արայիկ Շիրինյանի գրառումներից մեկը, որը սկսվում է այսպես,- <<Մշակույթի նախարարությունը կույր աղիք է, որի գոյության մասին հուշում է միայն ցավը>>: Փաստորեն, ոչինչ պատահական չէ, այս ... երկնքի տակ: Եվ, այդուհանդերձ, այդ պսեվդոմրցույթը պետք է չեղյալ համարել, քանի որ խախտվել են տրամաբանության և բարոյականության բոլոր սահմանները: Պետք է նոր մրցույթ անցկացնել՝ մասնակիցներին ուղղված նոր պահանջներով և նոր ընտրող հանձնաժողովով, որի անդամների ընտրության սկզբունքը նույնպես պետք է փոխվի: Եթե ոչ, ապա Հանրայինի նախագահի այս ընտրությունը կարձանագրվի որպես մի մեծ հետընթաց քայլ, որը կդառնա վատ օրինակ առանց այն էլ երկու ոտքից կաղացող Չորրորդ իշխանության ձևավորման ճանապարհին: Չմոռանանք , որ առաջիկայում հեռուստաընկերությունների տրամադրման մրցույթներ են լինելու և կարելի է պատկերացնել, թե ինչ սկզբունքով դրանք կարող են իրականանալ, եթե այսօր սա չկանխվի:

Գրել է Կարինե Հակոբյանը

դիտվել է 3391 անգամ
Լրահոս
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am