55-ամյա կինը եռյակ է ունեցել

Շերոն Քաթթսը Մեծ Բրիտանիայում եռյակների ամենատարիքով մայրիկն է: Մարտի 21-ին 55 տարեկանում նա ծննդաբերել է իր տղաներին` Մեյսոնին, Ռայենին եւ աղջկան` Լիլլիին: Շերոնն ապրում է Լինքոլնշիրի կոմսությունում իր 40-ամյա ընկերոջ` Ստյուարտ Ռեյնոլդսի հետ: Շերոնը չորս երեխա ունի նախորդ ամուսնությունից եւ նույնիսկ թոռներ, որոնք վերջերս ծնված եռյակից ավելի մեծ են: Շերոնը եւ Ստյուարտը ավելի քան 15 000 ֆունտ են վճարել արտամարմնական բեղմնավորման համար: Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգն իր քաղաքացիներին վճարում է ԱՄԲ-ի պրոցեդուրաների անցկացումը, բայց միայն նրանց, ովքեր 42 տարեկան չկան: Այդ պատճառով զույգը ստիպված է եղել բանկից վարկ վերցնել, որպեսզի վճարի պրոցեդուրայի համար: Շերոնի արգանդում 4 սաղմ տեղադրելով` բժիշկները զգուշացրեցին բազմապտուղ հղիության հնարավորության մասին: Այնուամենայնիվ, երբ ԳՁՀ-ն ցույց տվեց, որ ապագա մայրիկի փորում երեք երեխա կա, Ստյուարտը ցնցված էր, իսկ Շերոնը ուրախությունից լաց եղավ: Հղիության ընթացքում Շերոնը մի շարք խնդիրների բախվեց եւ բժիշկները նույնիսկ խորհուրդ էին տալիս մասնակի աբորտ անել եւ հեռացնել երեխաներից մեկին, բայց ապագա ծնողները չհամաձայնեցին: Եռյակը ծնվեց կեսարյան հատումով, մինչ այդ մայրը 11 շաբաթ հիվանդանոցում անցկացրեց: Շերոնը խոստովանել է, որ ծննդաբերությունից առաջ բոտոքսի ներարկումներ է ստացել, ինչպես նաեւ մազեր է աճեցրել, որպեսզի ավելի լավ տեսք ունենա երեխաների ծնունդից հետո: Շերոնին բոլորովին չի անհանգստացնում այն փաստը, որ լույս աշխարհ եկած նորածիններն իր թոռներից անհամեմատ փոքր են: Նա վստահ է, որ ճիշտ է վարվել: Գոնե նրա երեխաները եւ թոռները կկարողանան միասին խաղալ:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
37-ամյա տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է Վրաստանում տարածվել է RSV վիրուսը. հոսպիտալացման դեպերը աճել են Բելառուսը չեղյալ է հայտարարել Կրասնոդարը կհաղթահարի Սպերցյանի կորուստը, սարսափելի ոչինչ չկա․ Մոստովոյ Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am