minval.az-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս կատարած այցելության ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպմանը` ընդգծելով, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»:
«Վիեննայում կայացած վերջին հանդիպումը կարևոր էր նաև այն առումով, որ վերահաստատեց բանակցային գործող ձևաչափի ուժը»,-ասել է Ալիևը
Նրա խոսքով` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը «չի փոխվելու»: «Այս հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև է…Բանակցությունները պետք է ընթանան և ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասել է Ալիևը:
Վերջինս հավելել է, որ Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ինչպես նաև նշել է, որ հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշումը չի փոխվել և ենթադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանում»:
«Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է առաջին փուլը»,-եզրափակել է Ալիևը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը