Միայնակ չեմ որոշում, իրագործում եմ կառավարության քաղաքականությունը․ Նազենի Ղարիբյան

 «Առավոտյան չեմ արթնանում ու մտածում, թե այսօր ինչ որոշում կայացնեմ, որ սկանդալ առաջանա։րանք իմ նախաձեռնության կամ անձնական իմպրովիզացիայի արդյունք չեն։ Ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը, որը նաև կապված է մեր կառավարության վարած քաղաքականության ու ծրագրի հետ։ ՊՈԱԿ-ների հետ կապված ասեմ, որ դա զուտ տեղեկանք է: Մենք հետո պետք է գնանք ու հատ-հատ հասկանանք, թե որ ՊՈԱԿ-ները կարող են վերակազմակերպվել։ Սակայն սա էլ ինքնուրույն չեմ արել, սա կառավարության հանձնարարական էր»,- «Հանրային» ՀԸ-ի եթերում Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը վստահեցնում է՝ հանրության շրջանում աղմուկ բարձրացրած իր որոշումները՝ կապված ՊՈԱԿ-ների ու Կոնստանտին Օրբելյանի պաշտոնից հեռացնելու հետ, միայնակ չի կայացրել։

«Նման հանձնարարական գնացել է բոլոր նախարարություններին, և արդեն 2 ամիս է նախադրությունները շարժվում են համապատասխան հանձնարարականով։ Նրա կարծիքով՝ իրենց ոլորտում փոփոխությունները մեծ աղմուկ են բարձրացնում, քանի որ արվեստագետները ոչ միայն առանձին անհատներ են, այլև ճանաչում ունեն։Կախված է մեր ոլորտի առանձնահատկությունից, քանի որ արվեստագետները ոչ միայն անհատներ ու ստեղծագործողներն են, այլև անուն ունեցող մարդիկ են, տեսանելի են, այդ պատճառով այդ դաշտում ցանկացած քայլ տեսանելի է դառնում»,- շարունակեց Ղարիբյանը։

Խոսելով իր հրաժարականի պահանջի և այս մթնոլորտում իր հետագա աշխատանքի մասին՝ նա հույս հայտնեց, որ դեռևս կարող է համագործակցության եզրեր գտնել։

«Հույսս չեմ կորցնում, որ կարելի է աշխատել այդ դաշտի հետ, որովհետև չեմ գտնում, որ որևէ սխալ բան եմ արել, ես կատարել եմ իմ աշխատանքը։ Ինչ վերաբերում է աշխատանքին ու իմ հրաժարականի պահանջին, կարծում եմ, որ մեծ մասամբ կապված է լրացուցիչ խոտան աղմուկի հետ, որը ծավալվել է իմ հրամանի կամ նախարարության որևէ քայլի շուրջ։ Այս նույն բանը եղավ նաև ՊՈԱԿ-ների դեպքում, երբ ես գնացի, հանդիպեցի, դեմ առ դեմ քննարկեցինք, մարդիկ հասկացան։ Բայց նկատե՞լ եք, որ շատ անգամ նույն մարդիկ են ակցիաներ անում, որոնք քաղաքական դիվիդենտներ են շահում»,- ընդգծեց Նազենի Ղարիբյանը։

Դիտարկմանը, որ, օրինակ, կարելի է փոխել օրենքը և Կոնստանտին Օրբելյանը կմնա պաշտոնին, հատկապես, որ պահանջում են մշակույթի ներկայացուցիչները, չէ՞ որ օրենքն է մարդու համար այլ, ոչ թե մարդն օրենքի, Նազենի Ղարիբյանը պատասխանեց․ «Օրենքն է մարդու համար, ոչ թե մարդը օրենքի եզրույթն այս հարցին չի վերաբերում, որովհետև այստեղ խնդիրն այլ է։ Ասում են, որ ունենք պետություն, մեր պետություն ունի օրենքներ և ասում են, որ եկեք մի մարդու համար օրենք փոխենք, այսինքն, եթե այդ օրենքը մի մարդուն չի հարմարվում, եկեք փոխենք։ Կներեք, բայց սա ինձ հիշեցնում է նախկին կառավարության գործունեությունը, երբ որևէ օրենք պետք էր փոխել մեկի համար, արագ փոխում էին, կարում ու հագցնում, և սա մինչև պետության առաջին դեմք»,- ասաց նա։

«Աշխատանքի անցնելու առաջին օրվանից ասել եմ՝ օրենսդրական դաշտում կան խնդիրներ՝ թատրոնների,ՊՈԱԿ-ների հետ կապված և այլն։Պատրաստ եմ ու կոչ եմ անում ինձ դատապարտելու փոխարեն միասին նստենք ու օրենք փոխենք։ Բայց երբ օրենքը կներկայացնենք ԱԺ ու նոր օրենքը մարդու ու ստեղծագործողի համար կլինի, այդ դեպքում բոլորս կշարժվենք այդ օրենքով, քանի դեռ այդ օրենքը չունենք, ես էլ եմ օրենքի ենթական ու պարտավոր եմ կատարել իմ աշխատանքը»,- եզրափակեց Նազենի Ղարիբյանը։

դիտվել է 1215 անգամ
Լրահոս
Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ» Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am