Ռոհանին Հայաստանին և Ադրբեջանին օգնություն է առաջարկել
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկացնում է Իրանի նախագահի Թվիթերի էջը: Հաղորդագրության մեջ նշված է. «Հեռախոսազրույց եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, օգնություն եմ առաջարկել խաղաղ ճանապարհով տարածաշրջանային հակամարտությունը լուծելու համար»:
