Ստամբուլը «ոչ» ասաց Էրդողանին. Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները. Գագիկ Համբարյան

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻմ ընտրություններին արդեն անդրադարձել եմ և չեմ ցանկանում կրկնել… Սակայն ամենաինտրիգային իրավիճակը ստեղծվել էր Թուրքիայի և աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկում՝ Ստամբուլում, որտեղ մինչև այսօր առավոտյան Էրդողանի կողմնակիցները հույս ունեին, որ հաղթանակ են տոնել… Սակայն քիչ առաջ Թուրքիայի ԿԸՀ-ն ամփոփեց երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և վերջնականապես պարզ դարձավ, որ Էրդողանի հույսերը հօդս ցնդեցին… Թուրքիայի տնտեսական և մշակութային մայրաքաղաքում հաղթանակ են տարել Էրդողանին ատելի քեմալականները՝ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որի ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուն էլ, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի ամենահարուստ նահանգի ղեկավարը… Քեմալականներին ձայն է տվել ընտրողների 48,79 տոկոսը, իսկ Էրդողանի հարազատ «Արդարություն և զարգացում կուսակցությանը»՝ 48,51 տոկոսը… Այսպիսով, Էրդողանի երազանքները` Բինալի Յըլդըրըմին կարգել Ստամբուլի քաղաքապետ, այդպես էլ երազանք կմնան… Էրդողանի համար ցավալի պարտություն էր նաև Անկարայի «կորուստը», որտեղ 1994 թ-ից ի վեր իշխանությունը գտնվում էր նրա կողմնակիցների ձեռքում… Այժմ, Անկարան անցավ քեմալական Մանսուր Յավաշի վերահսկողության տակ… ՏԻՄ ընտրությունների արդյունքների համաձայն` Ռեջեփ Էրդողանը և նրան սատարող ազգայնական ֆաշիստները՝ “Ազգայնական շարժում կուսակցությունից”, հաղթել են հիմնականում «գյուղական» 50 նահանգներում… Էրդողանի և նրան սատարող ահաբեկիչների պարտությունը խոշորագույն և հարուստ քաղաքներում, ինչպիսիք են Ստամբուլը, Իզմիրը, Անկարան, Ադանան, Անթալիան, բավականին մեծ խնդիրներ և հետևանքներ կստեղծեն մոտ ապագայում բռնապետ Էրդողանի համար… Չի բացառվում, որ խոշորագույն քաղաքներում կրած այս պարտությունները հետագայում կազդեն նաև հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա… Հավելեմ, որ Էրդողանը և նրան սպասարկող «Ազգայնական շարժում կուսակցությունը» պարտություն կրեցին նաև Հայաստանին սահմանակից Կարսում և Իգդիրում, որտեղ հաղթանակ է տարել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»…


Գագիկ Համբարյան

դիտվել է 1483 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am