Փաշինյանն արդարացողի դերում. Ալիևի լարած ծուղակը

Վիեննայում մարտի 29-ին կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Ալիևի ինքնավստահ հայտարարությունները առիթ դարձան, որպեսզի Հայաստանում տարաբնույթ քննարկումներ ծավալվեն:

Իշխանական թևից հայտարարում են, թե Վիեննայում ամեն ինչ նորմալ է ընթացել, հայկական կողմն իր օրակարգն է առաջ տանում, սակայն հնչում են նաև մտահոգություններ մասնավորապես այն մասին, որ Փաշինյանն ամիսներ շարունակ իր բարձրացրած թեմաների մասին որևէ արդյունքի չի հասել:
Ահա, այս մթնոլորտը առիթ հանդիսացավ, որպեսզի Փաշինյանը հանդես գա հավելյալ պարզաբանումներով:

Վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք դուրս են համատեղ հայտարարությունների շրջանակներից, ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Վիեննայի բանակցություններին: «Համաձայնեք, որ սա շատ լուրջ խնդիր է առաջացնում և ընդհանրապես հարցի տակ է դնում պրոցեսի ողջ լրջությունը», - նշեց վարչապետը։

Փաշինյանը վերահաստատեց՝ Վիեննա են գնացել Ստեփանակերտում հայտարարած օրակարգով: «Վիեննայում արդյո՞ք քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, իհարկե քննարկվել է, արդյո՞ք մենք լրջորեն փաստարկել ենք այդ տեսակետը, իհարկե լրջորեն փաստարկել ենք, արդյո՞ք այս հարցի վերաբերյալ կողմերը եկել են համաձայնության, իհարկե չեն եկել համաձայնության, արդյո՞ք սա նշանակում է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, իհարկե՝ ոչ, դա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ մենք քննարկումները պետք է շարունակենք, և սա շատ կարևոր է ընդհանրապես բանակցությունները արդյունավետ դարձնելու համար», - շեշտեց Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց՝ Ղարաբաղի մասնակցության հարցն օրակարգ բերելով իրենք ֆորմատի փոփոխության հարց չեն դրել․ նա հիշեցնում է, որ մինչև 1998 թվականը Ղարաբաղը ներկայացված է եղել բանակցային գործընթացում, իսկ 1998-ից հետո էլ Հայաստանը ներկայացրել են մարդիկ, ովքեր եղել են Ղարաբաղի լիդերներ։ «Այն փաստի բերումով, որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ և Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել իմ կենսագրության որևէ փուլում, ասվում է, որ ահա նոր հիմա Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից», - նշեց կառավարության ղեկավարը։

Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ինքը որպես գործընթացում ներգրավված նոր մարդ պետք է բացատրություններ ստանա, Փաշինյանը հաստատեց՝ հանդիպմանը անդրադարձ է եղել նաև այդ հարցին։ «Արդյո՞ք այս փուլում կարող ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացված են և մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք, ոչ, որովհետև դրանք շատ ծավալուն հարցեր են և մի քննարկման ընթացքում, դժբախտաբար, հնարավոր չէր այդ հարցերի պատասխանները ստանալ։ Հիմա ի՞նչ է դա նշանակում՝ դա նշանակում է, որ հետագայում պետք է նաև քննարկվի, և մենք այս հարցերի քննարկումը ինչ-որ տեղ և ուղիղ տեքստով պատվիրակել ենք նաև մեր արտաքին գործերի նախարարներին քննարկումների համար և, իհարկե, համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումները», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց արդարանալ...
Արդյոք այս հավելյալ պարզաբանումը նշանակում է, որ Ադրբեջանը քարոզչական դաշտում պարտվում է...
Արդյոք Փաշինյանը դա է արձանագրում...
Ինչու՞ է արդարանում Փաշինյանը, ոչ թե՝ Ալիևը:
Հիմա գոնե գիտակցո՞ւմ են, որ Ալիևը խորամանկորեն բանակցային պրոցեսից փորձում է քաղել ամեն հնարավոր առավելությունները:

Թամար Բագրատունի

դիտվել է 4575 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am