Ադրբեջանը նոր զինատեսակներ է գնել

Ադրբեջանական զինված ուժերը նոր զինտեխնիկա են ստացել։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Խոսքը «MZKT 490- 100», «Адунок», «7A0917 Lector» զինատեսակների մասին է․

«Ընդամենը օրեր առաջ Ադրբեջանը մեծ քանակությամբ զրահապատ տեխնիկա է ստացել՝ զրահապատ փոխադրիչներ, ռազմական «Համեռի» տիպի է, բայց բելառուսական արտադրության, կոչվում է «MZKT 490- 100»: Այդ զրահապատ փոխադրիչը ստեղծված է հատուկ ստորաբաժանումների համար և պետական սահմանապահ ծառայության համար, որը մեծ քանակությամբ գնվել է ադրբեջանական զինված ուժերի համար։ Այս զինատեխնիկան մոբիլ լինելու հնարավորություն է տալիս՝ սահմանի վրա մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Կարևոր մի հանգամանք է, որ դրանց վրա տեղադրվել է նաև բելառուսական արտադրության հեռակառավարվող մարտական մոդուլ՝ «Адунок »։ Հայկական զինված ուժերը չունեն այդ զինատեսակից։ Դրա վրա կարելի է օգտագործել թե՛ խոշոր չափի գնդացիր, թե՛ հաստոցավոր ավտոմատ նռնականետ, գիշերը և ղերեկը՝ առանց մարդկային ռեսուրսի դուրս գալու։ Ներսից հեռակառավարման վահանակով էկրանի վրա զինծառայողը կառավարում է այդ մարտական մոդուլը։

Ունի հեռավորությունը ճշգրիտ չափելու հնարավորություն, ունի ջերմադիտարկման ալիք, որը թույլ է տալիս գիշերը և ցերեկը թիրախը հայտնաբերել և խոցել։ Ունի ցերեկային օպտիկական ալիք։ Հայկական զինատեսակների վրա այդ մոդուլը չկա: Այս դեպքում զինծառայողը ներսում է գտնվում, և Ադրբեջանը առաջին երկիրն է, որ այդ զինատեսակը Բելառուսից ձեռք է բերել։ Սրանից բացի ձեռք են բերել հրետանու ավտոմատիզացված կառավարման համակարգ, որը կոչվում է « 7A0917 Lector», սա թույլ է տալիս հրետանային ստորաբաժանումներին, ականանետային ստորաբաժանումներին բարձրացնել էֆեկտիվությունը։ շատ կարևոր է, որ սա թույլ է տալիս թե՛ գիշերը, թե՛ ցերեկը հեռավորության վրա հայտնաբերել թիրախը, ճշտել կորդինատները, ճշտել հեռավորությունը մետիոհետախուզություն անցկացնել, ավտոմատ հաշվել կրակի համար անհրաժեշտ բոլոր պարամետրերը, և դրանք ուղարկե; փողային և ռեակտիվ հրետանու հաշվարկներին։

Հրետանավորները գրեթե ոչինչ չեն անում, այդ պարամետրերը դնում են նշանոցի վրա և կրակ բացում։ դա մարտավարական շատ կարևոր դեր է խաղում, նախկինում հրետանավորը պետք է հաշվարկներ կատարեր, այս դեպքում համակարգիչն է այդ հաշվարկներն անում ու ավելի անսխալ, ավելի արագ։ մարդկային նույնիսկ ամենապատրաստված ռեսուրսի կողմից հաշվարկները կարող են սխալներ թույլ տալ, ասենք՝ մի քանի անգամ անելուց հետո զինծառայողը հոգնի։ Այս համակարգերը նույնպես մատակարարել է Բելառուսը, այս համակարգերը մի քանի ամիս առաջ են ցուցադրվել ռազմական ցուցահանդես ժամանակ, եթե չեմ սխալվում, Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում, նոր-նոր բելառուսական զինված ուժերն են ստանում այդ կոմպլեքսը և արդեն ադրբեջանի զինված ուժեն են ստացել»։

դիտվել է 836 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am