Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Սամվել Բաբայանին
Հայտնի է ,որ վերջին շրջանում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բավական ակտիվացել է, իշխանամետ հարցազրույցներ է տալիս, հայտարարություններ անում, ինչը ընկալվում էր, թե ՀՀ իշխանությունները կարծես թե աջակցություն են ցուցաբերել Բաբայանին եկող տարի Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում։
Սակայն մեր տեղեկություններով՝ դա Բաբայանի «ինքնագործունեությունն» է, Նիկոլ Փաշինյանի հետ նրա հանդիպելու նրա ցանկությունն այդպես էլ իրականություն չի դառնում։ Մենք տեղեկացանք, որ վերջերս Ազատամարտիներիկ միության անդամները զանգել են ու հանդիմում խնդրել Փաշինյանից, բայց դա էլ է մերժվել։
