Ապրիլյան պայմանավորված պատերազմը բխում էր Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից. Սասնա ծռեր

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հայտարարություն է տարածել՝ Ապրիլյան պատերազմի վերաբերյալ։

Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը այդ շղթան խզելու գործողություններ։

Որքան էլ ցավալի է, ստիպված ենք փաստել, որ Ապրիլյան քառօրյան հնարավոր դարձավ Սերժ Սարգսյանի հանցավոր ռեժիմի և նրա Ստեփանակերտյան մասնաճյուղի դավաճանության շնորհիվ: Դա պայմանավորված պատերազմ էր, որ կոչված էր ապահովելու Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը, ինչի դիմաց Կրեմլի ենթակայությամբ գործող Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը նպատակ ուներ երկարաձգելու իր կառավարումը:

Ապրիլյան քառօրյայից առաջ և հետո Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է հանձնել ազատագրված տարածքները: Բացի այդ, Ապրիլյան քառօրյայից մինչև 2016 թ. հուլիսի 17-ը՝ մինչև Սասնա

Ծռերի ապստամբության օրն ընկած ժամանակահատվածում, նա առնվազն չորս անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ նպատակային հանդիպումներ է ունեցել և ի վերջո այդ շրջանակի գերակշիռ մեծամասնությանը հակել է ազատագրված տարածքները հանձնելու տեսակետին: Այսպես կոչված Լավրովյան պլանով այս հայակործան ծրագիրն իրականացնելու քայլերի մասին հետագայում փաստվել է օտարների, այդ թվում՝ Բելառուսի Նախագահ Ա. Լուկաշենկոյի, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական շրջանակների ուղղակի և անուղղակի հայտարարություններով:

Դեռևս Ապրիլյան պատերազմի օրերին Արցախի Նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոններն զբաղեցնող անձանց մակարդակով հաստատվեց, որ հայկական կողմը տեղյակ է եղել հարձակման մասին: Արդեն ռեժիմի հեռացումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք հետախուզական տվյալների պակաս չենք ունեցել:

Չնայած այդ հանգամանքին, ոչ միայն քայլեր չեն կատարվել կանխարգելիչ հարված հասցնելու համար, այլև արդեն ապրիլի 2-ին, երբ ամբողջ ճակատով մեկ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել հակառակորդի հարձակումը կասեցնելու և նրան հակահարված տալու նպատակով: Մասնավորապես,

ՀՀ տարածքում չի հայտարարվել զորահավաք, հրետանին աշխատել է զգալի ուշացումով, իսկ հակահարձակման վերաբերյալ ստորին և միջին օղակի հրամանատարության բոլոր նախաձեռնությունները կասեցվել ու արգելվել են,
դիրքապահ անձնակազմին հրամայել են նահանջել և թողնել դիրքերը.

հակառակորդի հարձակման և ճակատի ամբողջ գծով ընթացող լայնածավալ մարտական գործողությունների մասին խաղաղ բնակչությանն ընդհանրապես չեն տեղեկացրել, ինչի հետևանքով քաղաքացիական կյանքն ընթացել է իր հունով և, որպես հետևանք՝ բնակչության շրջանում եղել են զոհեր ու վիրավորներ.

յուրային ժողովրդի նկատմամբ զուգահեռաբար կազմակերպվել է ապատեղեկատվական պատերազմ՝ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած տարածքային և այլ կորուստները թաքցնելու նպատակով,
հրադադարի վերահաստատումից հետո զորքերում նույնիսկ լուրեր էին շրջանառում, որ պաշտպանության համակարգի բարձրաստիճան սպաների միջոցով շարքերում տարածում են պարտվողական և ազատագրված տարածքներ զիջելու տրամադրություններ:

Հակառակ դրան՝ դիրքապահ անձնակազմը և ժողովուրդն իր գերիշխան որոշմամբ փաստացի յուրօրինակ արտակարգ դրություն է հայտարարել և իր ինքնամոբիլիզացմամբ ռեժիմին հարկադրել է հետ կանգնելու դավաճանությունից: Ռեժիմը նույնիսկ ստիպված եղավ գերիշխանի կամքին համահունչ որոշ իմիտացիոն քայլեր կատարել, որոնցից, բնականաբար, հետագայում հրաժարվեց:

Երբ Ժիրայր Սէֆիլյանը բացահայտեց պայմանավորված պատերազմի ծալքերն ու կորուստները, իսկ այնուհետև կամավորների հավաք նախաձեռնեց հակառակորդի գրաված տարածքներն ազատագրելու նպատակով, Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ գործընթացն ի վերջո ավարտվելու է դավաճանության բացահայտմամբ և իր ու մյուս դավաճանների պատասխանատվությամբ, շինծու մեղադրանքով կալանավորեց Ժիրայր Սէֆիլյանին:

Այս ամենը վկայում է, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ձեռնարկվել են բոլոր միջոցները՝ այսպես կոչված Լավրովյան պլանը Ապրիլյան պայմանավորված պատերազմով, իսկ դրա ձախողումից հետո՝ համանման մեկ այլ սցենարով ավարտին հասցնելու համար:

Դա կանխելու նպատակով 2016 թ. հուլիսի 17-ին Սասնա Ծռերի ապստամբությամբ և նրա համաժողովրդական աջակցությամբ գերիշխան ժողովուրդը երկրորդ անգամ խափանեց Արցախի և ՀՀ ինքնիշխանության հանձնման այդ պլանը:
Ներկայումս, երբ գերիշխան ժողովուրդն իր երրորդ՝ 2018 թ. ապրիլ-մայիսյան գործողությամբ հեռացրել է ազգադավ ու ոճրագործ ռեժիմին և վերահաստատել է իր կամքը, ժողովրդային կառավարության գերակայություններից մեկը պետք է լինի մարդկային, տարածքային, քաղաքական և նյութական ծանր կորուստներ առաջացրած Ապրիլյան պայմանավորված պատերազմի պատճառները բացահայտելը և դրանց պատասխանատուներին պատժելը:

Անցյալին ամբողջական հայացքով նայելու, նրան ամբողջական իրավաքաղաքական գնահատական տալու և դրա հիման վրա Անցումային արդարադատություն իրականացնելու գործը չի կարելի ուշացնել:

Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և Ապրիլյան պայմանավորված պատերազմը մի շղթայի օղակներ են, իսկ մինչ օրս տեղի ունեցած բոլոր դիմադրական ակտերը, այդ թվում՝ Սասնա Ծռերի ապստամբությունն ու Թավշյա հեղափոխությունը՝ այդ շղթան խզելու գործողություններ:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր դիմել Է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ առաջարկելով արտախորհրդարանական կուսակցությունների և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ խորհրդարանական լսումներ հրավիրել՝ Ապրիլյան քառօրյայի պատճառների իրավաքաղաքական գնահատականի և Անցումային արդարադատության միջոցով մեղավորների պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով:

դիտվել է 545 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ն նշել է հինգ երկիր, որոնք իրենց համար ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում Խոշոր ավտովթար-hրդեհ՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն ու «BMW»-ն «Ի՞նչ Ավանեսյան, միլիարդներ ա տանում քո Ավանեսյանը»․ գավառցին՝ Փաշինյանին 4 վիրավոր․ խոշոր վթար է եղել Սեբաստիա փողոցում, բախվել են «Opel»-ը, «BMW X1»-ը և «Mazda CX-5»-ը Բաքվի «զգուշավոր» կեցվածքը. Իրանի հարվածից հետո Ալիևը փոխել է մարտավարությունը Ո՞ւր մնաց ինքնիշխանությունը․ «Հրապարակ» Երևանում պրոթուրքական կուսակցություն է հիմնադրվել Քյավառցին ասում է՝ կարտոլը մերն է, բայց դուք մերը չեք․․․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է այս իրավիճակի արմատական փոփոխություններ Իրանի հետախուզության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Մեհդի Ռոստամի Շամասթանը սպանվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ «Հեզբոլլահը» տեղեկացրել է Լիբանանի հարավում իսրայելական զորքերի հետ բախումների մասին Ավելի քան 20 երկրներ խոստացել են իրենց ավանդը ներդնել Հորմուզի նեղուցով «անվտանգ անցումն ապահովելու» գործում «24 ժամում ուկրաինական զինուժի 668 ԱԹՍ է ոչնչացվել». ՌԴ ՊՆ Հերի՛ք է ստեք, մանիպուլացնեք ժողովրդին Անգործությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ տարածաշրջանի համար․ Իրանի խորհրդարանի խոսնակի կոչը մուսուլմաններին Փաշինյանի վարչակազմի կողմից Կաթողիկոսի՝ Վրաստան մեկնումն արգելելը ամոթալի և անսիրտ քայլ է․ Ռոբերտ Ամստերդամ Թուրքիայի Օրդու քաղաքի սևծովյան ափամերձ գոտում հայտնաբերվել է ամերիկյան արտադրության AEGIR անօդաչու ծովային սուզանավ Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվել՝ 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև․ Փաստինֆո ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում բալիuտիկ hրթիռների արտադրությանը hարվածելու մասին Աշխարհը վերադառնում է մի փուլի, երբ չկար միջազգային իրավունք. Լավրով Եվս մեկ «օրենքով գող է» կալանավորվել․ նա 2 ամիս հետախուզումից հետո ինքնակամ է ներկայացել Կուբան անամոթություն է համարել վառելիքի մատակարարման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան խնդրանքը․ The Washington Post Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա United Airlines-ի ղեկավարը կարծում է, որ 1 մեկ բարել նավթի գինը 100 դոլարից բարձր կմնա մինչև 2027 թվականի վերջը․ Reuters
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am