Գերմանիան կաջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբին
Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող պետության, որը պատասխանատվություն է ստանձնել լուծել ԼՂ հակամարտությունը, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այս մասին ապրիլի 6-ին՝ Բեռլինում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Բնականաբար մենք քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության թեման։ Սերժ Սարգսյանը ներկայացրել է տիրող իրավիճակը, որը մեր խորին մտահոգությունն է առաջ բերում»,- ասել է կանցլերը։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է կանխել էսկալացիան եւ հնարավորինս արագ վերադառնալ հրադադարի ռեժիմին եւ բանակցային գործընթացին։ Մերկելը նաեւ նշել է, որ վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ-ն քիչ առաջընթաց է գրանցել այդ հարցում։ Գերմանիան ուզում է կառուցողական մոտեցում ցուցաբերել, ասել է կանցլերը։
