Հեղափոխությունն սկսում է քանդուքար լինել՝ Փաշինյանն այդ մասին գիտեր

Սոցցանցերում և ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին՝ կաշառքի կասկածանքով։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ձերբակալությունը տեղի է ունեցել կաշառքը վերցնելու պահին։ ԱԱԾ-ի լրատվական ծառայության պետ Սամսոն Գալստյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ձեռնպահ մնաց մեկնաբանությունից։ Պաշտոնական աղբյուրները՝ ո՛չ առողջապահության նախարարությունը, ո՛չ էլ իրավապահ համակարգը, սակայն, չեն հերքել ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչը նշանակում է, որ նման բան այնուամենայնիվ եղել է։

Մոտավորապես նման իրավիճակ էր նաև պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ձերբակալության ժամանակ, երբ տևական ժամանակ առաջացել էր ինֆորմացիոն վակուում և չէր հրապարակվում, որ ՊՎԾ աշխատակիցները կոռուպցիայի և պաշտոնական դիրքի չարաշահման կասկածանքով ձերբակալվել են։ Հատկանշական է, որ Դավիթ Սանասարյանի ղեկավարած կառույցի աշխատակիցները ձերբակալվել էին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած բողոքի հիման վրա։ Հիմա, երբ խոսվում է առողջապահության փոխնախարարի կաշառք վերցնելու մասին, թերևս հետաքրքիր կլինի իմանալ, թե որ կառույցն է հետամուտ եղել, որ պաշտոնյան գործի պահին բռնվի։ Տեղեկություններ կան, որ խոսքը փոխնախարար Արսեն Դավթյանի մասին է, ով առողջապահաության նախարարությունում նշանակվել է տեղակալի պաշոտնում 2018 թվականի մայիսին, այսինքն՝ հեղափոխությունից հետո։

Անցյալ տարվա հոկտեմբերին՝ Ազգային ժողովում ունեցած ելույթներից մեկի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կա երեք կատեգորիա, որոնք հստակ սահման են գծում` կարող է այս կամ այն անձը տեղ ունենալ նոր Հայաստանի իշխանության մեջ. «Առաջինը կոռուպցիայի հետ կոնկրետ առնչություններ ունեցած և կոռուպցիայի մեջ թաթախված որևէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն, երկրորդը՝ արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ, երրորդը՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները: Ընդ որում, այս սկզբունքները միայն նախկիններին չեն վերաբերում, որովհետեւ ո՞վ է ասում, թե նրանք, ովքեր նոր են միայն պաշտոն ստանձնում, նրանք հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, և երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր, մի քանի ամսվա մեջ, մի քանի շաբաթվա մեջ քանդուքար են եղել: Ու ես չեմ կարող այս մասին չասել, որովհետեւ դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ, անազնիվ կլինի ինքներս մեր առաջ: Եվ էս կտրվածքով ինձ համար տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա: Տարբերություն չկա, նույնիսկ եթե խոսքը լինի անձմամբ իմ մասին, որովհետև սկզբունքը և ճշմարտությունը ամենակարևորն է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Դեռևս բոլշևիկյան հեղափոխության առաջնորդ Ուլյանով Վլադիմիր Լենինն էր ասում` կադրերն են որոշում ամեն ինչ: Հայկական հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այժմ հասել է այն կետին, երբ կադրերն են որոշում հեղափոխության տապալումը, որովհետև հաջողության մասին օրինակները, ցավոք, անհամեմատ ավելի քիչ են, քան թե տապալումները։ Հեղափոխպությունն ու նրա արժեքները բոլորիս աչքի առաջ «քանդուքար» են լինում։ Հեղափոխությունը մենակ անելու գործ չէ, համակարգը կազմված է տարբեր մարդկանցից, մեծ ու փոքր որոշումները ամբողջացնում են իշխանությունն ու կառավարումը։
Բոլոր իշխանություններին էլ բոնրոշ են ներքին բևեռացումները, շահերի բախումներն ու հակասությունները։ Երբեմն դրանք նույնքան վտանգավոր են լինում պետության համար, որքան արտաքին թշնամին։ Դրա դեմն առնելու համար պետք է աշխատեն ինստիտուտները և ոչ թե հեղափոխական կամ հակահեղափոխական հռչակված անձերը։ Դժվար է դիմակայել իշխանության և փառքի գայթակղությանը, դժվար է հրաժարվել լավ ապրելու գայթակղիչ հնարավորություններից։ Մարդկությունն առ այսօր չի հայտնաբերել ազնվությունը չափելու գործիք, և դժվար է ասել՝ անցյալ տարվա հեղափոխականներից քանիսը մեկ տարի անց կդառնան կարկառուն կոռումպացվածներ։

 

Կարինե Սարիբեկյան

 

դիտվել է 4274 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am