Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ԼՂ-ում իրավիճակը
gazeta.ru-ն գրում է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ,ասված է Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունում: «Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի և դրա խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման մասին»,- նշված է հաղորդագրությունում: Պուտինը զրույցի ընթացքում Նազարբաևին հայտնել է ռուսական կողմի իրականացրած միջնորդական քայլերի մասին՝ իրավիճակի կարգավորմանը նպաստելու նպատակով, քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
