Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում Երևանի բնակիչ Արտաշես Գրիգորյանը իր վարած բեռնատար Mercedes մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Lada» սերվիսի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի տեսուչներ Նվեր Մարտիրոսյանն ու Արման Ղազարյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով տապալվել են մի քանի ծառեր և էլեկտրասյունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Ավան կանաչապատում» Փակ Բաժնետիրական Ընկերության ծառայողները՝ տնօրեն Վանո Ասլանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ տեսուչ Ն. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ «Ավան կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ էլեկտրական սղոցով մասնատեցին տապալված ծառը և այն տեղափոխեցին այլ վայր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը
ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը