Գոնե Դավիթ Անանյանը զգուշացներ Նիկոլ Փաշինյանին

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ պաշտոնական տվյալներով` Հայաստանում ստվերը 25 տոկոս է։ Ընդհանրապես Հայաստանում 25-30 տոկոս ստվերի առկայության մասին փոձագիտական գնահատականը, որը մասնագետները կապում էին Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների հետ, հաճախ էր մեջբերվում նաև նախկին իշխանությունների կողմից։ 

Սակայն տարօրինակ կերպով վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ ԱԺ-ում հայտարարեց, որ ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) գնահատմամբ` Հայաստանում մինչև 50-60 տոկոս ստվեր կա, և կառավարությունը պետք է դրա դեմ պայքարի։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո լրագրողները ՊԵԿ նախագահից փորձել են ճշտել` ինչու են վարչապետի ու ՊԵԿ–ի տվյալներն այդքան տարբեր, և վերջապես ո՞ւմ տվյալներով պետք է առաջնորդվել՝ ՊԵ՞Կ-ի, թե՞ վարչապետի, որը հիմք է ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները։

«Միջազգային կառույցները տարբեր ցուցանիշներ են հրապարակում` 35, 40, 50, և վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի ցուցանիշը։ Բնավ այնպես չէ, որ այդ հնչեցրած գնահատականն իրականությանը համապատասխանում է, բայց այդ մեթոդաբանությանը մենք դեռ պետք է մեր մոտեցումներն ասենք»,– պարզաբանել է Անանյանը և հավելել, թե Հայաստանի վիճակագրական ծառայության հրապարակած 25 տոկոս ստվերը վերաբերում է «չհաշվառվող տնտեսության» ցուցանիշին։ Իրականում, սակայն, «չհաշվառվող տնտեսությունն» ու «ստվերային տնտեսությունը» տարբեր մեթոդաբանությամբ են հաշվարկվում և տարբեր հասկացություններ են։
«Դրանք մեթոդաբանական խնդիրներ են, որոնց դեպքում 25 և 50 տոկոսը կարող են համադրելի ցուցանիշներ չլինել»,- ասել է Դավիթ Անանյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր աշխատանքներ են տարվում ստվերի հաշվառման էլեկտրոնային համակարգ ներդնելու ուղղությամբ։ Բայց այդ ծրագիրը ռեալ արդյունքներ կտա միայն 1-1.5 տարի հետո։
Թե որքան է իրական ստվերի ծավալը, ինչպես մյուսները, այպես էլ ՊԵԿ-ը, ըստ Անանյանի, գիտի միայն դատողությունների մակարդակով։ Մեթոդաբանական տարբերությամբ պայմանավորված՝ միշտ էլ ստվերի, աղքատության, սպառողական զամբյուղի չափերի վերաբերյալ հրապարակվել են տարբեր ցուցանիշներ։ Բայց որպես կանոն պաշտոնյաները, հատկապես վարչապետը, հիմնվում են ԱՎԾ-ի թվերի վրա, որովհետև կառավարության բոլոր հաշվարկային թվերը հիմնվում են ԱՎԾ-ի տվյալների վրա․ ի վերջո ԱՎԾ-ն ինքն էլ կառավարության մի մասն է։
Դավիթ Անանյանը մեթոդաբանական և հաշվարկային այս տարբերությունները լրագրողներին բացատրելուց առաջ թերևս պետք է բացատրեր նաև վարչապետին, որպեսզի նա հղում աներ ԱՎԾ-ի տվյալների վրա։ Որովհետև, երբ երկրի ղեկավարը այսօր հայտարարում է 50-60 տոկոս ստվերի մասին, որոշ ժամանակ անց ստիպված է լինելու բացատրել՝ ի՞նչ է արել այդ ստվերը կրճատելու համար, և ամենկարևորը՝ որտե՞ղ են կրճատված ստվերի արդյունքները։
Ստվերրի կրճատումը ենթադրում է բյուջեի ավելացում, այնպես որ՝ սպասումներն աճում են՝ արդյունքներ են պետք։

Հայկ Դավթյան

դիտվել է 1558 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am