Վիեննայում նշմարված ծիլերը. ի՞նչ խոսեցին համանախագահները, Փաշինյանն ու Ալիեւը

«Ժամանակ» թերթը գրում է. «Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, թե կարեւոր է այդ պրոցեսում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել սահմանի կայունությունը, թույլ չտալ զոհեր, արդյո՞ք սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են ապրել իրենց բնականոն կյանքով, հնարավո՞ր է խոսել ու պայմանավորվել այդ ամենի մասին՝ ստեղծելով բանակցության համար նպաստավոր մթնոլորտ:

Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել, թե արդյո՞ք քննարկվել է Արցախը բանակցային ձեւաչափ վերադարձնելու խնդիրը: Այդ հարցը չեն շոշափել նաեւ Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած ամփոփիչ հայտարարության մեջ: Մյուս կողմից՝ այստեղ թերեւս զարմանալի բան չկա, եւ իրավիճակը առավել քան պարզ է: Գործնականում դիրքորոշումները կողմերի միջեւ խիստ հակասական են, ըստ այդմ՝ որեւէ հիշատակում անկասկած լինելու էր հերթապահ: Մյուս կողմից՝ այս տեսանկյունից հիշատակման բացակայությունը՝ թեկուզ, այսպես ասած, մերժողական տոնով, արդեն իսկ հատկանշական եւ հետաքրքիր փաստ է: Միաժամանակ, ամենից հետաքրքիր նորությունը, որ կա համանախագահների հայտարարության մեջ, եւ ինչի մասին նաեւ Հայաստանի վարչապետի աշխատակազմն է հայտնել հաղորդագրությամբ, այն է, որ կողմերը պայմանավորվել են կատարել մարդասիրական միջոցառումներ:


Ինչ է սա նշանակում, դեռ պարզ չէ: Այսինքն՝ պարզ է, թե ինչ է նշանակում մարդասիրական, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ միջոցառման մասին է խոսքը: Այդ իմաստով, իհարկե, առաջին թիրախային հասցեատերը Ադրբեջանն է, քանի որ հայկական կողմը ամենեւին չի տվել մարդասիրության հարցում կասկածի տեղիք: Արդյո՞ք Ադրբեջանն, ի վերջո, դրական կարձագանքի Հայաստանի վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը, որին միանալը Ադրբեջանի նախագահի կինը ամիսներ առաջ մերժել էր, թե՞ մարդասիրական միջոցառում ասելով նկատի է առնվում գերիների փոխանակումը:

Մարդասիրական նախաձեռնությունների հանգամանքն, անշուշտ, հետաքրքիր է, սակայն առաջին հերթին նաեւ նրանով, թե Ադրբեջանը որքանով է համարժեք լինելու այդ խնդրին եւ հավատարիմ լինելու այդ պայմանավորվածություններին, որովհետեւ այդ պարագայում գործնականում անհամատեղելի են թվում մարդասիրությունն ու հայատյացության պաշտոնական քարոզը: Ինչպե՞ս է Ադրբեջանը «համատեղելու» դրանք, կամ որի՞ց է հրաժարվելու: Իր հերթին այս հանգամանքը հիմք է տալիս գնահատել իրողությունը նաեւ այն տեսանկյունից, որ պայմանավորվածությունը որոշակի պատասխանատվության շրջանակ է սահմանում Բաքվի համար: Իհարկե, այստեղ խնդիրը պատրանքները չեն, այլ այն, որ հայկական կողմը կարող է այդպիսով տնօրինել խաղաքարտ, որը կօգտագործի Բաքվի հակամարդասիրական քաղաքականության շարունակության դեպքում:

Ընդհանուր առմամբ, Վիեննայի հանդիպման դրական տոնայնությունն ու զուսպ տեղեկատվությունը ողջունելի է, որովհետեւ կարեւոր է, երբ կողմերը խոսում են միմյանց հետ, թեկուզ իրարամերժ օրակարգերով: Այստեղ առանցքայինն այն է, որ հայկական կողմը նկատելիորեն ձեւավորել է իր օրակարգը, եւ զուսպ ու դրական մթնոլորտը հենց դրա հետեւանքն է, քանի որ հակառակի դեպքում որոշակի փաստի առաջ կանգնելու է Ադրբեջանը: Իհարկե, սրանով հանդերձ, կասկածից վեր է եւ թերեւս հիշեցման համար ավելորդ, որ այդուհանդերձ, Երեւանը չպետք է ձեռքից ցած դնի փայտը՝ ռազմական առումով փաստի առաջ չկանգնելու համար: Զգոնությունը չպետք է թուլացնել: Ավելին՝ հենց դա է նաեւ, որ Ադրբեջանին ստիպելու է մնալ զսպվածության շրջանակի մեջ:

Այդ իմաստով, Վիեննայի հանդիպումը կարծես թե արդյունավետ հանգրվան է մթնոլորտն ու տրամաբանությունը փոխելու Երեւանի նախաձեռնած քաղաքական գործընթացում, ինչի մասին զգուշավոր արտահայտվում է նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հայ համայնքի հետ հանդիպմանը: Զգուշավոր, քանի որ այդ նախաձեռնության տրամաբանությունն, իհարկե, ենթադրում է Ադրբեջանի զսպվածությանը որոշակի չափավորության բոնուս Հայաստանի հռետորաբանության մեջ: Գործնականում, Վիեննայի հանդիպումը որոշակիորեն հիմք է տալիս մտածել հակամարտության կամ պարզապես ստատուս քվոյի կառավարման քաղաքական նոր տրամաբանության, նոր մեթոդաբանության ձեւավորման, սաղմնավորման մասին, որը տեղի է ունենում պատերազմը բացառելու Մինսկի խմբի համանախագահների բավականին հստակ ազդակների եւ հաղորդագրությունների ֆոնին:

Մոտեցումներ, որ գործնականում փնտրվում էին դեռեւս 2016 թվականի ապրիլյան քառօրյայից հետո, սակայն որոնք պետք է ձեւավորվեին կողմերի նախաձեռնությամբ, կողմերից մեկի: Այդ իմաստով, Ադրբեջանը դրան դեմ էր, իսկ հայկական կողմը ուներ այդ փոփոխությունը նախաձեռնելու քաղաքական ներուժ, անհրաժեշտ լեգիտիմություն: Մեկ տարի առաջ հայկական կողմը ստացավ դրա հնարավորությունը եւ անմիջապես ձեռնամուխ եղավ իրականացմանը: Վիեննայում գործնականում նշմարվեցին ծիլերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Ազգային միասնության ճեղքումը հավասարապես նաև հոգևոր ճգնաժամ է. համերաշխությունը խաթարված է ոչ միայն մարդկանց, այլև՝ մարդու և ճշմարտության միջև. Հայր Իսահակ ԱՄՆ-ն շուտով կարող է ցամաքային գործողություն սկսել Իրանում. WSJ ԱՄՆ-ն հայտնել է Իրանում 10 000 թիրախ խոցելու մասին Պարսից ծոցի երկրները ցանկանում են մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին Նիկո՛լ, չփորձվե՛ս էլ․․․ քո պատճառով 4 պատերազմի միջով ենք անցել․ զոհվածի մայր (video) Պետրոս Ղազարյանի մոտ հեշտ եք նստում, խոսում․․․ եկե՛ք ու այստեղ ասեք ձեր խոսքերը․ Բագրատ Սրբազան (video) Էդ վախկոտ Փաշինյանը մեզ տեսնի, կաթված կստանա, հիմա էլ դրա համար 25 տարի կավելացնեք. Չախալյան (video) «Ես ուզում եմ, որ Նիկոլը փտի բանտում․ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին»․ Սամվել Հակոբյան (video) Մեզ ահաբեկիչ եք ասել, դե պիտի գաք ստեղ․ Արթուր Սարգսյանը՝ Փաշինյանին ու ՔԿ ղեկավարին (video) Փաշինյանն իմ ընկերոջ՝ Մերուժան Մոսիյանի աղջկան ասում է՝ «փախած»․․․ (video) Թող հենց հիմա գան այստեղ ու ասեն՝ էդ ու՞մ ենք ուզել գյուլլել․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video) Տժժացողնե՛ր, դուք հատ-հատ պատասխան եք տալու՝ մեր աչքերի մեջ նայելով․ Աստղ Գալեյան (video) Արարատ անունով ԱԳ նախարար ունեք, ինքն ի՞նչ է, քայլող սադրա՞նք է․ Աննա Գրիգորյան Արման Թաթոյա՛ն, ես քեզ լավ եմ ճանաչում, դու գիտե՞ս՝ ում հետ գործ ունես․ Արդարադատության գեներալ (video) Բախվել են «Opel»-ն ու «Ford Transit»-ը. վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը. 2 հոգի հոսպիտալացվել է ԱՀԿ-ում հայտարարել են Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ առողջապահական ճգնաժամի մասին Յուրացրել են 20 կգ թմրամիջոց Մեր երեխեքը զոհվել են դրա քամահրանքով․ զոհվածների ծնողները՝ դատախազության դիմաց (video) Իսրայելը հայտնել է «Հեզբոլլահ»-ի 350 ռազմական օբյեկտ և 330 զինյալի ոչնչացնելու մասին Հերի՛ք է․․․ ինչ արեց, կուլ տվեցինք․ ձեր ընտանիքների հետ է՞լ սենց բան պիտի լինի, որ հասկանաք մեզ (video) Տիկին Ժաննան ու Գևորգը ծաղրո՞ւմ են Արայիկ Հարությունյանին Պետական դավաճանություն ու դիտավորյալ զոհեր ունենալու մեղադրանք․ Փաշինյանի դեմ հաղորդում տրվեց (video) Խուզարկություններ՝ «թաղային հեղինակությունների» տներում «Նիկո՛լ,այ լկտի սրիկա՛,դե հիմա լսիր՝ ես քեզ ինչ եմ ասում». ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Իրավապահների անունից խարդախություն. մի՛ փոխանցեք Ձեր գումարները անհայտ անձանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am