ԼՂ հակամարտությունը կհաջողվի կարգավորել.ՌԴ ԱԳՆ
«Մոսկվան հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կկարողանան խաղաղ որոշման հանգել: Մենք ելնում ենք դրանից, որ կհաջողվի, ու այլ տարբերակ մենք պարզապես չունենք»,- Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հակամարտող կողմերին կհաջողվի գալ խաղաղ որոշման: «Եթե մենք մեզ թույլ տանք կասկածել, ապա դա շատ վտանգավոր տրամաբանություն կլինի, որը կարող է ոգևորել նրանց, ովքեր իսկապես չեն ցանկանում խաղաղ կարգավորում»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
