Նիկոլն ու Նազենին հասան օպերային

 

Հետաքրքիր ժամանակներ, ուշագրավ բարքեր․ մարդուն ֆԲ-ում օպերայի տնօրեն են նշանակում, բայց ինքն այդ մասին տեղյակ չի։ Ավելին՝ հերքում է՝ պնդելով, որ չի նշանակվել ու չի նշանակվելու։ Պետք է անհապաղ գտնել իրական թեկնածուին։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանն անսպասելի կերպով պաշտոնից ազատել է օպերայի տնօրեն մաեստրո Օրբելյանին։
Ազատման իրավական հիմնավորումը առաջին հայացքից զավեշտ է հիշեցնում․ «Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին, ՀՀ մշակույթի նախարարի հրամանով՝ սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները։ Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը: Նախարարությունը շնորհակալություն է հայտնում մաեստրո Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքի և նվիրումի համար»,- նշված է մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Քանի որ գեղարվեստական ղեկավարը նշանակվում է տնօրենի կողմից և նրա լիազորությունները թատրոնում խիստ սահմանափակ են, ուստի չի կարելի բացառել, որ նոր տնօրենը որոշ ժամանակ անց կազատվի Օրբելյանից։ 
Կատարվածի առնչությամբ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմն իր վրդովմունքն է հայտնել՝ հայտարարելով, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանն իրենց համար անընդունելի է։ Այս մասին նշված է անձնակազմի տարածած հայտարարությունում: Թատրոնի աշխատակիցները մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն նախարարության այդ կամայական որոշման դեմ՝ աջակցություն հայտնելով մաեստրո Կոնստանտին Օրբելյանին։ «Բողոքի տարատեսակ ակցիաները կլինեն շարունակական միչև ՀՀ մշակույթի նախարարությունն ականջալուր լինի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների, այս դեպքում նաև բարձր արվեստը ներկայացնող ԱՐՏԻՍՏՆԵՐԻ արդարացի պահանջին»,- նշված է օպերայի անձնակազմի տարածած հայտարարության մեջ։
Արդեն հայտնի է նաև, որ նշանակվել է նոր տնօրեն։ Այս մասին ասել է անձամբ Նազենի Ղարիբյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե ով է նա։ Նոր տնօրենին ներկայացնելու են երկուշաբթի։ Խնդիրն այս դեպքում, սակայն, ոչ այնքան նոր տնօրենի անձն է, որքան կատարված քայլի իմաստը։ Ի՞նչ են ուզում օպերայի և բալետի ակադեմիական թատրոնից Նազենի Ղարիբյանն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Թող որևէ մեկը չփորձի տպավորություն ստեղծել, թե Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի հարցը կարող էր լուծվել նախարարի մակարդակով։ Նախկինում էլ այդպես չի եղել, վստահաբար հիմա էլ այդպես չէ, և դա հասկանալի է, որովհետև խոսքը եզակի մշակութային կառույցի մասին է։
Կոնստանտին Օրբելյանը, այո՛, հայերենին չի տիրապետում։ Ժամանակին օրենքը հատուկ նրա համար փոխվեց, քանի որ մրցույթի մասնակցելու համար նրան խանգարում էր հայերենի իմացությունը, և նա, առանց մրցույթի, նշանակվեց տնօրեն։ Հիմա այդ կարգում կրկին փոփոխություն է կատարվել, և Օրբելյանը օրենքի ուժով ազատվել է աշխատանքից։
Բայց իրավական կարգավորումները թողնենք մի կողմ և հասկանանք, թե ինչ է տվել օպերային Կոնստանտին Օրբելյանը։ Ներկա իշխանությունները, ինչպես նաև օպերային մոտ կանգնած բոլոր շրջանակները հրաշալի գիտեն, որ Կոնստանտին Օրբելյանին կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրել չի կարելի։ Հակառակը․ բոլոր փաստերը վկայում են, որ նա իր անձնական կապերն ու հնարավորությունները օգտագործել է օպերային թատրոնի խնդիրների լուծման համար։ Ինքը՝ Կոնստանտին Օրբելյանը մեծահարուստների ընտանիքից է և Հայաստան է եկել նախկին իշխանությունների խնդրանքով՝ օպերային թատրոնը զարգացնելու նպատակով։ Թատրոնի անձնակազմը փաստում է, որ նրա գալուց հետո թատրոնում լուրջ ու մեծածավալ աշխատանքներ են սկսվել՝ նոր ներկայացումներ, գույք, հանդերձանք, հյուրախաղեր, նոր ներկայացումներ։ Վերջին տարիների ընթացքում Օպերայում երբեք այսքան շատ ներկայացումներ ու հյուրախաղեր չեն եղել։ Ի վերջո, անկախ կատարվածից, պետք է գնահատել աշխատանքը, ոչ թե անձերն ու շահերը։ Սա այն դեպքն է, երբ մշակույթի նախարարի պաշտոնակատարը, բառիս ամենաուղիղ իմաստով, պետք է խնդրեր, որ Կոնստանտին Օրբելյանը մնար թատրոնի տնօրեն։ Բայց ի՞նչ պահանջես մի մարդուց, որը առանց ամաչելու հայտարարում է, թե 10 ամսվա ընթացքում գոնե մի անգամ Օպերայում ներկայացում դիտելու չի գնացել։
Չի գնացել, երևի դրա համար էլ հանգիստ խղճով լծվել է քանդելու գործին․ չկայացած, չբավարարված մարդու քայլ։


Հայկ Դավթյան

դիտվել է 3799 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am