Հայտնի է Օրբելյանին փոխարինողի անունը

Մշակույթի նախարարությունում թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պատրաստություն են տեսնում: Թեկնածուների երկու անուն է շրջանառվում՝ օպերային երգչուհի, սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Արմեն Սարգսյան: 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ լիազոր մարմինը հակված է Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ավելին, հետագայում Արմեն Սարգսյանը մրցույթով կհաստատվի Օպերայի ազգային թատրոնի տնօրենի պաշտոնում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնը նրան խոստացվել է դեռևս անցած տարի, իսկ պայմաններ ստեղծելու գործին անձամբ Լիլիթ Մակունցն է լծվել: Դեռ Մշակույթի նախարար եղած ժամանակ Լիլիթ Մակունցը ծածուկ սկսել է Օրբելյանի ձեռքից տնօրենի պաշտոնը խլելու գործընթացը: Սկզբում նախարարությունում գործի են դրվել բարոյական ճնշումների մեթոդներ, հետո շանտաժի թեմա է դարձել մաեստրոյի հայոց լեզվի չիմացության խնդիրը, անդրդվելի երաժշտին, ի վերջո, հեռացրեցին՝ հիմք ընդունելով համատեղությամբ 2 պաշտոններ զբաղեցնելու գործոնը:

168.am–ի հետ զրույցում Արմեն Սարգսյանը հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով որ՝ այո՛, իրեն դիտարկում են Կոնստանտին Օրբելյանի փոխարինող թեկնածու: Այս փուլում պարզ չէ միայն՝ ժամանակավոր պաշտոնակատարն ի՞նքն է լինելու, թե՞ ոչ: Հետագա զարգացումներից անկախ՝ երեկ Արմեն Սարգսյանը հասցրել է հանդիպել Կոնստանտին Օրբելյանին և խնդրել է, որպեսզի խոսեն-հասկանան իրար, Օրբելյանը չի մերժել:

Արմեն Սարգսյանի խոսքով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար իրեն առաջինն արտիստներն են դիմել, դեռ անցած տարի իր հնարավոր նշանակման նպատակահարմարության համար ուսումնասիրել, հասկացել են, որ տարբերակ չկա: Նախկին իշխանությունների օրոք ՌԴ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանին հրավիրել էին Հայաստան և նշանակել էին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, հետագայում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությամբ կառավարությունը հատուկ փոփոխության է կատարել, որպեսզի հնարավոր լինի նաև նրան տնօրեն նշանակել:

«Առաջարկվել է պարոն Օրբելյանին, որ զբաղեցրած հաստիքներից մեկը զիջի, դեմ է եղել, ասել է՝ կա՛մ երկուսը միասին, կա՛մ ես հեռանում եմ… բայց այս որոշմանը նախարարությունը գնացել է՝ օրենքի պահանջը հարգելով, ոչ թե ինձ նշանակելու կամ մեկ ուրիշի համար… այսօր ունենք այն, ինչ ունենք… Չստացվի էնպես, թե ես նստած սպասում եմ, որ այդ տեղն ազատվի ու ինձ առաջարկ լինի: Սակայն չեմ թաքցնում, ես ասել եմ, որ պատրաստ եմ ստանձնել Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնը, ծանոթ եմ խնդիրներին, գիտեմ կոլեկտիվի կեսից ավելիին և լրիվ ի վիճակի եմ կատարել ադմինիստրատիվ գործառույթները, քանի որ երկար տարիներ «փրոդաքշըն» եմ ղեկավարել, ունեմ բավարար փորձառություն»,-ասում է Արմեն Սարգսյանը:

Տնօրենի թեկնածուն հույս ունի, որ թատրոնում կաշխատի Կոնստանտին Օրբելյանի հետ. ասում է՝ նշանակվելու դեպքում առաջինը, ում վստահաբար կդիմի՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու՝ հենց Կ. Օրբելյանն է լինելու:

Ինչ վերաբերում է թատրոնի տնօրենի ժ/պ նշանակվելուն, ապա Ա. Սարգսյանն ասաց, որ իրեն նման առաջարկով չեն դիմել, իսկ այլ թեկնածուների մասին, խոստովանում է՝ չի լսել:

«Միակ անունը, որ շրջանառվեց դեռ անցած տարի նոյեմբերին, Հասմիկ Պապյանի անունն էր, բայց արագ մոռացվեց»,-ասում է Արմեն Սարգսյանը:

Նրա կարծիքով՝ ինքն ի վիճակի է փոխարինել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի եղբորորդուն՝ դիրիժոր, միջազգային հեղինակություն վայելող ՌԴ վաստակավոր արտիստ, Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտին Օրբելյանին, ով բազմակի պարգևների է արժանացել և եղել է Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիրը:

Ի դեպ, Կոնստանտին Օրբելյանը դեռևս շարունակում է մնալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, քանի որ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ թատրոնի ղեկավարը միայն կարող է իր ազատման հրամանը տալ, իսկ տնօրեն փաստացի չկա: Կշարունակի՞ նա մնալ թատրոնում, թե՞ ոչ, երաժշիտն այս մասով ոչինչ չի խոստանում, սակայն նախարարությանը խոստանում է աղմկահարույց դատավարություն և համառ պայքար՝ իրավական դաշտում:

Հավելենք, որ 1983թ. ծնված Արմեն Սարգսյանը ԵՊՀ ավարտած ժուռնալիստներից է, գործունեության ոլորտը եղել է հեռուստատեսությունը, մի քանի հեռուստանախագծերի պրոդյուսեր է եղել, հաղորդավար, նկարահանվել է երաժշտական և գովազդային հոլովակներում, ֆիլմերում, մասշտաբային միջոցառումների հանդիսավար է եղել: Հեղափոխության օրերին եղել է քայլարշավի մասնակիցների շարքերում: 2018-ի Երևանի քաղաքային իշխանության ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ:

 

դիտվել է 1814 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am