Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ
Արցախում հակառակորդի հետ կռվում զոհված շարքային Արամ Աբրահամյանը Արմավիրի մարզի Արտիմետ գյուղից էր: Գյուղապետարանից մեզ հետ զրույցում նշեց, որ տղան երկու ամսից պետք է զորացրվեր: «Արամի ողջ ընտանիքը` հայրը, մայրը, քույրն ու եղբայրը, Լենինգրադում էին` արտագնա աշխատանքի էին մեկնել, որովհետև այստեղ չէին կարողանում յոլա գնալ, ի՞նչ անենք: Ընտանիքը գիշերն է եկել, որ Արամի թաղման արարողությանը մասնակցի: Արամը գյուղում «անունով» տղաներից մեկն էր` լավ առումով, քանի որ առաքինի էր, հասնող: Էնպես չի, որ հիմա ուղղակի գովում եմ, բոլորը գյուղում նույնը կասեն»,- ասացին գյուղապետարանից: Արամը կատաղի կռիվ է տվել մինչև վերջ, դրա համար էլ հակառակորդը հետո խոշտանգել է նրա դիակը:
