Այս պահին, ոչ մի խնդիր չկա, պաշարները բավարար են.նախարար
Կառավարության նիստից հետո Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարեց ,որ վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածության արդյունքում բոլոր վիրավորվածները գտնվում են խիստ ուշադրության կենտրոնում, ապահովված են դեղորայքով եւ նեղ մասնագիտական օգնությամբ: «Առաջին իսկ օրվանից նախարարությունը սերտ համագործակցել է թե՛ ՊԲ-ի հետ, թե ԼՂՀ առողջապահության նախարարության հետ: Այդ համագործակցության արդյունքում բոլոր տեսակի անհրաժեշտ դեղորայք, սարքեր, մարդկային ռեսուրսներ՝ մասնագետներ, տրանսպորտ է ուղարկվել այնտեղ:Որոշ վիրավորներ տեղափոխվել են Երեւանի տարբեր քաղաքացիական հիվանդանոցներ՝ նեղ մասնագիտական օգնություն ստանալու համար»,- վստահեցրեց նախարարը: Ինչ վերաբերում է բացասական ռեզուսով արյան խնդրին, պարոն Մուրադյանը նշեց, որ այդ խնդիրը եղել է մշտապես, քանի որ բնակչության միայն 7 տոկոսն ունի 4-րդ կամ 3-րդ կարգի բացասական ռեզուսով արյուն. «Սակայն այս պահին, ոչ մի խնդիր չկա, պաշարները բավարար են»: Ա.Ավագյան
