Մեդվեդեւի այցը Հայաստան կայանալու է.ԱԳՆ
« ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելը մշտապես մեր օրակարգում է, եւ վերջին իրադարձությունները եւս մեկ անգամ շեշտեցին դրա կարեւորությունը: Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել»,-նշեց կառավարության նիստից հետո հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու են Մոսկվայում հանդիպել Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյանները: Հարցին, թե ինչպես կազդեն սահմանային լարվածության վրա Սերժ Սարգսյանի բեռլինյան հանդիպումները, փոխարտգործնախարարը կարճ է պատասխանում. «Տեսնենք»: Ռազմական փոխօգնության պայմանագիրը, Շավարշ Քոչարյանի հավաստմամբ, գտնվում է համաձայնեցման փուլում. «Վերջնական տեսքի պետք է բերենք տեքստը, համաձայնեցնեք, ստորագրենք, նոր կխոսենք վավերացման մասին: ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը այս պահին Հայաստանի կողմից նախաձեռնված չէ»: Շավարշ Քոչարյանը հավաստիացրեց նաեւ, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցը կայանալու է:
