37-ամյա կինը սկզբում 9-ամյա դստերն էր նետել կամրջից, ապա ինքնասպան եղել. դեպքից մեկ տարի անց՝ գործի վարույթը կասեցվել է

Մեկ տարի առաջ՝ Դավիթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն անցած շաբաթ կասեցվել է:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի
դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):

Սահմռկեցուցիչ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի փետրվարի 13-ին. 37-ամյա Գայանե Հարությունյանը 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ նետվել էր կամրջից: Մինչ դեպքի մասին հայտնի լինելը նույն օրը՝ փետրվարի 13-ին, ժամը 22:25-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել մոր եւ դստեր կորելու մասին: Ապա ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին են գնացել Գայանե Հարությունյանի ծնողները: Մոր եւ դստեր դիերը հայտնաբերվել են երեք օր հետո՝ 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։

Ըստ դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ մոր եւ դստեր մահը վրա է հասել ընկնելուց հետո՝ բազմաթիվ վնասվածքներից:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանություն) մասի հատկանիշներով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ 37-ամյա Գայանե Հարությունյանը դստեր՝ 9-ամյա Անահիտի հետ փետրվարի 13-ին այցելել է «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա վերցրել եւ դուրս եկել: Մեզ հայտնի դարձավ, որ այդ ընթացքում մայրը երեխային տարել է նաեւ պիցցայանոցի խաղասրահ, ժամանակ անցկացրել դստեր հետ: Գայանեն այդ օրը աշխատանքից եկել էր տուն ժամը 18:00-ի սահմաններում ասել էր՝ երեխայի հետ իջնում եմ խանութ, գամ եւ չէր վերադարձել:

Գայանե Հարությունյանն ու Անահիտը Երեւանի բնակիչներ էին: Գայանեն ամուսնալուծվել էր 8 տարի առաջ, սակայն ըստ որոշ տեղեկությունների՝ անցած տարվա սկզբին փորձել էր հաշտվել ամուսնու հետ, բայց ամուսինը չի համաձայնվել: Նա ապրում էր ծնողների հետ:

Նաիրա Հարությունյանը երեկ մեր զրույցում ասաց, որ ըստ քննության ստացված տվյալների՝ Գայանե Հարությունյանը սկզբում երեխային է նետել կամրջից, ապա ինքն է ինքնասպան եղել:

Դստեր հետ ինքնասպանություն գործած Գայանե Հարությունյանի նկատմամբ նշանակվել էր հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։ Փորձագետին հարցեր էին առաջադրվել՝ պարզելու դեպքին նախորդած ժամանակահատվածում երիտասարդ կնոջ հոգեբանական վիճակը։ Արդյո՞ք նրա հոգեբանական վիճակը կարող էր նրան դրդել ինքնասպանության, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա որո՞նք են այդ վիճակի զարգացման պատճառները: Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ փորձաքննության արդյունքները ստացվել են եւ համաձայն դրանց կինը գտնվել է խիստ հուզական, նյարդային վիճակում: Մասնավորապես փորձագետը հանգել է հետեւյալ հետեւության. «Ինքնասպանության նախորդող ժամանակահատվածում Գայանե Հարությունյանն ամենայն հավանականությամբ գտնվել է ընկճված հոգեվիճակում, որի առաջացման հնարավոր նպաստող պատճառ կարող էր հանդիսանալ իր կողմից ընտանիքը վերամիավորելու ապարդյուն փորձերը, քանի որ 9-ամյա դուստրը ցավագին է տարել հորից առանձին բնակվելու հանգամանքը: ...Ներկայացված քրեական գործի նյութերում առկա որոշ տեղեկությունների համաձայն՝ Գայանե Հարությունյանին բնորոշ այնպիսի անհատական հոգեբանական առանձնահատակություններ, ինչպիսիք են դյուրազգացությունը, դյուրագրգռությունը, նյարդայնությունը, անհավասարակշռությունը, կարող էին նվազեցնել հավանական ճգնաժամային իրավիճակում վերջինիս կողմից կառուցողական ելքեր գտնելու կարողությունը եւ նպաստել ինքնասպանության դիմելու որոշման ընդունմանը»:

Նշենք, որ քրեական գործի շրջանակներում բազմաթիվ անձինք են հարցաքննվել, այդ թվում՝ ինքնասպանություն գործած Հարությունյանի ծնողները, նրա նախկին ամուսինը:

Նրա մայրը՝ Ալեքսանդրա Հարությունյանը, ավելի վաղ մեր զրույցում նշել է, որ իրենք դեպքից ոչ մի բան չգիտեն, ապա հրաժարվել էր պատասխանել մեր հարցերին:

Կամրջից նետված կինը մոր հետ աշխատում էր ԱԻՆ-ի «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ում. երկուսի հաստիքներն էլ, ի թիվս բազմաթիվ այլ հաստիքների, համարվել էին կրճատման ենթակա: Բայց Գայանեն դիմել է նախարարին, ներկայացրել իրենց ընտանեկան կարգավիճակը, խնդրել միանգամից երկուսին գործազուրկ չդարձնել: Նախարարն ընդառաջել էր, եւ Գայանեին այլ աշխատանք առաջարկել, որտեղ էլ փաստորեն աշխատել էր մինչեւ վերջին օրերը:

դիտվել է 1990 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am