«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլում» որոշում կա` Հարկային օրենսգիրքը քննարկման ներկայացնել երկու փուլով. խորհրդարանի հաստատմանը ներկայացնել այն դրույթները, որոնք վիճարկելի չեն, որպեսզի ժողովուրդն զգա արդեն իսկ կատարվող դրական փոփոխություններն «իր մաշկի վրա», հետո անցնել «դժվար» խնդիրներին:
Առաջին փուլին խանգարում են Արսեն Թորոսյանի գազավորված ըմպելիքներին եւ ծխախոտի ակցիզային հարկերին վերաբերող «դրույթները»: Տնտեսական մետրերը՝ Վարազդատ Կարապետյանը, Բաբկեն Թունյանը, Հայկ Գեւորգյանը, հավաքվել են «օֆ դը ռեկորդ», քննարկել այդ խնդիրը եւ որոշել են Արսեն Թորոսյանին հորդորել հետ կանգնել իր առաջարկներից։ «Դե, Արսենն էլ քինախնդիր, խռովկան, փորձում են բացատրական աշխատանք տանել հետը։ Էս պահին քննարկումներ են ընթանում, տեսնենք ինչ կստացվի»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: Ե՞րբ կընդունվի Հարկային օրենսգրքի առաջին մասը՝ հարցրինք ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանին։
«Գազային ըմպելիքների մասով հենց նոր ամբիոնից հնչեց, որ խնդիրը լուծվել է` դրանք չեն հարկվի, իսկ ծխախոտի մասով՝ կբերեն առաջարկն ԱԺ, նոր կերեւա, թե մենք ինչ դիրքորոշում կցուցաբերենք։ Երբ կընդունվի Հարկային օրենսգրքի առաջին փաթեթը՝ կախված է, թե կառավարությունը երբ այն կուղարկի ԱԺ։ Կարծում եմ` մինչեւ շաբաթվա վերջ մեր մոտ կլինի»:
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը