Իլհամ Ալիևը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքին, Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիեին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վերջին զարգացումները։ Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները պետք է կրեն ավելի ինտենսիվ բնույթ, և որ այդ բանակցությունների արդյունքներով հակամարտությունը պետք է իր շուտափույթ լուծումը ստանա։
