Ազատության հրապարակում երգում է Պարույր Հայրիկյանը. ՈՒՂԻՂ միացում
Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն Ազատության հրապարակում նշում է Հին նոր տարին: Միջոցառումն ուղեկցվում է հայկական երգ ու պարով, հյուրասիրությամբ: Հավաքված քաղաքացիներին հյուրասիրում են հայկական ավանդական գաթայով ու հարիսայով: Մի քանի տասնյակ մարդիկ են այս պահին հավաքված Ազատության հրապարակում: Ակցիան կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի և 1in.am-ի ուղիղ հեռարձակմամբ:
