Վլադիմիր Գասպարյանի գույքը և հաշիվները կալանքի տակ են. նրա դեմ դատական գործ է սկսվել․ hetq.am

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի անդամների գույքի ու հաշիվների վրա կալանք է դրվել: Այս մասին հաղորդում է hetq.am-ը։

«Հետք»-ը 2018 թ.-ի օգոստոսին ներկայացրել էր, թե ինչպես է նախկին ոստիկանապետը մի քանի գործարքի արդյունքում 3 միլիոն դոլարանոց առանձնատունը ձեռք բերել ընդամենը 200 հազար դոլարով: Մեր հրապարակումից հետո քրեական գործ էր հարուցվել, որը տեղից չի շարժվում:

Քննության առարկա դարձած առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը մեր հրապարակումից հետո դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նա նախկին ոստիկանապետի կնոջ մորից՝ Հեղուշ Գալստյանից, պահանջել է վճարել առանձնատան գումարը՝ 900 միլիոն դրամը, որը մինչ օրս չի ստացել:

Դանիելյանը տունը վաճառել էր Հեղուշ Գալստյանին, սակայն գումարը չէր ստացել: Դրանից հետո Գալստյանը չէր կատարել բանկում ստանձնած իր պարտավորությունները, որից հետո բանկը աճուրդում առանձնատունը վաճառել էր Գասպարյանի կնոջ ազգականին, որն էլ այն նվիրել էր Գասպարյանի որդուն:

Դատաքննության սկզբում Աղասի Դանիելյանը փոխել է հայցի առարկան՝ դատարանից խնդրելով նաև, որ պատասխանողներ համարվեն նախկին ոստիկանապետն ու նրա կինը: Դրանից հետո, Դանիելյանը միջնորդել է, որ 900 միլիոն դրամի չափով արգելանք դրվի Գասպարյանի ընտանիքի անդամների գույքի և հաշիվների վրա: Դատարանը բավարարել է միջնորդությունը, իսկ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վարույթ է սկսել և արգելանքի տակ առել նշված անձանց հաշիվներն ու գույքը:

Արգելանքի տակ են՝ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի անունով գրանցված խնդրո առարկա առանձնատունը, Գասպարյանի՝ Սևանի ափին գտնվող առանձնատունը, Ջրվեժում գտնվող անշարժ գույքը: Կալանքի տակ են նաև Վլադիմիր Գասպարյանի «Մերսեդես բենս» S450 4MATIC և «ՎԱԶ-21013» ավտոմեքենաները, բանկում ունեցած հաշիվները:

Արգելանքի տակ են նաև Գասպարյանի կնոջը՝ Սուսաննա Գասպարյանին պատկանող Երևանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանը, Նոր գյուղի հողամասը, Կաթնաղբյուրի տունը, Էջմիածնում գտնվող հողամասը, ինչպես նաև «Իժ-2715» տեսակի ավտոմեքենան: Սուսաննա Գասպարյանի հաշիվների վրա նույնպես արգելանք է դրվել:

Առանձնատան նախկին սեփականատեր Աղասի Դանիելյանը դատական հայցեր է ներկայացրել նաև առանձնատան գործարքին առնչություն ունեցած գործարարներ Սիլվա Համբարձումյանի և Ալբերտ Երիցյանի դեմ:

դիտվել է 1598 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am