Բանակցային գործընթացին ԼՂ–ի ներգրավվումն այլընտրանք չունի. Շավարշ Քոչարյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախում կրակը դադարեցնելու ռեժիմին, և դրա շուրջ բանակցող կողմերին, ասաց, որ ԼՂՀ-ին բանակցային կողմ դարձնելու խնդիրը միշտ ՀՀ օրակարգում է եղել, և վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ շեշտեցին դրա կարևորությունը: «Վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են, որ Ղարաբաղի ներգրավվումն այլընտրանք չունի, թե՛ այն առումով, որպեսզի կանխվեն ապագա նմանատիպ սադրանքները, թե՛ բուն բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու հարցում»,-ասաց արտաքին գործերի փոխնախարարը
