Իշխանությունը՝ տոկոսի ու կալանքի տակ. բոմժերից վախեցածները

Ոչ մի օր առանց շոուի։ Թերևս այս կարգախոսն է ընտրել այս իշխանությունը։ Կոնկրետ արդյունքների մասով խնդիրները որքան շատանան, այնքան տեսարանները դառնալու են ճչացող, շոուները՝ դիտարժան։ Դեռ չենք հասել հոտած ձվեր ու լխկած պոմիդորներ նետելու փուլին։ Այնպես որ, շոուն դեռ կշարունակվի։

Դժվար է ասել, թե սրանց մոտ շոու և շուլուխ ապահովելը նախապես պլանավորած է լինում, թե հաճախ մենք ականատես ենք դառնում իմպրովիզների։ Ամեն դեպքում, հնդկական սերիալը լուրջ բան կարող է ընկալվել սրանց արածների համեմատ։

Երեկ, օրինակ, Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը «թրոլլինգի», «պրիկոլի», «խոխմայի» ու անեկդոտների հերոս դարձան։ Հերթական անգամ։ Պատճառն այն էր, որ մեկը ապառիկով լվացքի մեքենայի վարկը դեռ չի փակել, իսկ մյուսի հաշիվն է կալանքի տակ ու չի կարող նոր վարկ վերցնել, որպեսզի հեռուստացույց առնի (1 միլիոն դրամանոց հաշիվ փակողները, Բրյուսելի հյուրանոցների համար վճարողները, մասնավոր այցով ամբողջ աշխարհը ֆռացողները, փաստորեն, տոկոսի տակ են մնացել. ա՛յ, ա՛յ, ա՛յ, մի հատ վալերյանկա բերեք խմենք, մեկ էլ սոխ մաքրեք մոտներս, որ արցունքները գան)։

Մի կողմ թողնենք այն հարցը, թե որքանով են ճիշտ օրենսդիր ու գործադիր մարմինների ղեկավարների սրտաճմլիկ վարկային պատմությունները։ Այստեղ կարևորը փիլիսոփայությունն է։

Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո մեզանում աղքատությունը գրեթե կրոնի է վերածվել։ Այն քարոզվում է ուղիղ տեքստով կամ տողատակով։ Դա արվում է գիտակցաբար և ենթագիտակցաբար։ Աղքատությունը ներկայացվում է որպես ազնվության, առաքինության և սրբության հոմանիշ։

Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ ինքը մեկն է այն աղքատներից, որոնք շատ են Հայաստանում։ Նա ուզում է միջին վիճակագրական աղքատի կուռքը դառնալ և դարձել է, բայց իրականում միջին վիճակագրական հարուստի պես է ապրում ու նյարդայնանում է, երբ այդ մասին նրան ասում են։

Փաշինյանը նման է այն տերտերին, որը քարոզում է ժուժկալություն, ասկետիզմ և բարեպաշտություն, բայց ինքը լրիվ այլ կերպ է ապրում։

Փաշինյանն, իհարկե, աղքատ մարդ չէ։ Համենայնդեպս, իշխանափոխությունից հետո նրա ընտանիքի կյանքի որակը կտրուկ փոխվել է, և դա հնարավոր չէ թաքցնել։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ինքն է իր ներընտանեկան խոհանոցը հանել հանրության առաջ, ու երբ մարդիկ տեսնում և ցույց են տալիս այն, ինչի հակառակն է ուզում ապացուցել Փաշինյանը, առաջանում են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ դեռևս փողոցում մնացածների մոտ։ Ու քանի որ փողոցն է Փաշինյանին իշխանության բերել, նա վախենում է, որ փողոցն էլ կարող է իրեն հեռացնել։ Դա է պատճառը, որ նա առիթ–անառիթ կրկնում է, որ ինքը մնացել է փողոցի տղա, որ ինքը մեկն է այն մարդկանցից, ովքեր «Նիկո՛լ, վարչապե՛տ» էին գոռում՝ մտածելով, որ Նիկոլի՝ վարչապետ դառնալուց հետո իրենց վարկերը «ջրվելու» են, որ Նիկոլը հարուստներից փողը հավաքելու է և իրենց բաժանի, որ Նիկոլը կյանքը դարձնելու էր ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի։

Փաշինյանի վարչապետությունից վարկերն իրոք «ջրվեցին», հարուստներից, իրոք, փողը հավաքվեց ու հավաքվում է, կյանքն, իրոք, դարձել է ուրախ, իսկ ապրուստը՝ ձրի, բայց ... Նիկոլի ու իր նեղ «կռուգի» համար։ Այսինքն՝ մենք գործ ունենք ստախոսների, փարիսեցիների ու դեմագոգների իշխանության հետ։

Քայլարածները ու հատկապես նրանց առաջնորդը հենց դրանից են վախենում։ Վախենում են, որ իրենց կյանքի որակի փոփոխությունը կզգան բոմժերը ու կկատաղեն։ Դրա համար էլ ԱԺ–ում թատրոն են ցույց տալիս տոկոսի տակ մնալու թեմաներով։ Դա իրենց մոտ ավտոմատ է ստացվում։ Իրենք անընդհատ պետք է ապացուցեն, որ մնացել են աղքատ ու աղքատությունը դարձնեն իրենց բրենդը՝ զուգահեռաբար հարստանալով երկրաչափական պրոգրեսիայով։

Իրենք վախենում են փողոց փակողներից, քանզի փակողների ճնշող մեծամասնությունը մնաց փողոցում ու շարունակում է նույն կերպ ապրել կամ ավելի վատ, իսկ ահա «թավշյա» տղաներն ու աղջիկները մտել են կապիտալի նախնական կուտակման դինամիկ, հոգեթով և հուզառատ գործընթաց։ Ու դա ժամանակի ընթացքում հնարավոր չի լինելու թաքցնել լայն զանգվածների համար։ Եվ որքան շատ կուտակեն, այնքան ավելի շատ են աղքատություն քարոզելու և հպարտանալու իրենց բոմժական անցյալով, այնքան ավելի շատ են գավառական պատմություններ ներկայացնելու իրենց, իբր, չարքաշ կյանքի մասին։ Ուրիշ տարբերակ չունեն։

Հայկ Ուսունց

Հ.Գ.։ Ի դեպ, երեկ Արարատ Միրզոյանը խոսում էր այն մասին, որ չի կարողացել հեռուստացույց գնել ապառիկով, քանի որ իր հաշիվը կալանքի տակ է։ Նրա կինն էլ «Ֆեյսբուքում» գրել էր, որ իրենք տանը հեռուստացույց չունեն, բայց շատերն են տեսել այն նկարը, որտեղ Արարատը փոշեծծիչը ձեռքին մաքրում է հատակը, և նրա հետևում պատից կախված հեռուստացույց կա։ Դա մի քանի բան կարող է նշանակել՝

ա. Արարատենք հեռուստացույց ունեն, բայց ասում են, որ չունեն, որպեսզի հպարտ քաղաքացիներից աղի արցունքներ քամեն,

բ. Արարատենք տանը հեռուստացույց ունեն, բայց այն չի աշխատում ու զուտ դեկորատիվ նկատառումներից ելնելով է պատից կախված մնացել,

գ. Արարատենք տեղափոխվել են նոր տուն, իսկ նկարում նրանք հին տանն են,

դ. Արարատը մաքրում է ոչ թե իրենց տունը, այլ մեկ ուրիշինը, որտեղ կա հեռուստացույց։

Էլի տարբերակներ կարող են լինել, բայց դա արդեն թող դիտարկեն քայլարածականները։

7 or.am

դիտվել է 2229 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am