Փաշինյանի մեծ լվացքը հպարտ քաղաքացիների համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշել են լրացնել կրկեսի բացակայությունը եւ երկու դերասանով թատրոն բեմադրել: Նրանք համայն հայությունը եւ հատկապես ՀՀ հպարտ քաղաքացիներին հայտնեցին,որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկով ձեռք բերված լվացքի մեքենա ունի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ վարկ ստանալու հնարավորություն չունի, քանի որ հաշիվների վրա դրված կալանք ունի։

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ԱԺ ամբիոնից ասաց, որ դեռ լվացքի մեքենայի վարկը չեն փակել.«Հարց՝ ինչո՞ւ միանգամից 300 հազար դրամը տաս, վերցնես, եթե կարող ես ամսական 6 հազար դրամ վճարելով՝ լվացքի մեքենա ունենալ։ Եթե չեմ սխալվում, մինչև հիմա մեր լվացքի մեքենայի վարկը չենք վերջացրել։ Մի 4 տարի առաջ ենք գնել», - ասաց վարչապետը։ Նույն պահին դամ պահեց Արարատ Միրզոյանը, թե բա ինքն էլ փորձել է հեռուստացույց գնել ապառիկով, բայց պարզվել է, որ հաշիվների վրա կալանք կա:Ամուսնու խոսքը դեռ բերանում չէր ավարտվել, երբ կինը՝ Գոհար Աբաջյանն էլ բացահայտեց այն խանութի անունը, որտեղից ամուսինը դժբախտաբար չի կարողացել հեռուստացույց գնել, դա ոչ ավել, ոչ պակաս Զիգզագն է, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրիկին պատկանող խանութը:

Այս սրտաճմլիկ պատմությունը կլիներ կարեկցանքի արժանի ու կարելի էր նույնիսկ համապետական հանգանակություն կազմակերպել, որպեսզի
բոլորս օգնենք մեր հարգարժան վարչապետին փակել այդ վարկը, ԱԺ նախագահին էլ հեռուստացույց գնել, եթե նրանց հայտարարությունները չլինեին այնքան ոչ արժանահավատ, որքան տնտեսության զարգացման մասին վարչապետի հայտարարություններն են, որքան Փաշինյանի ու կնոջ արդարացումներն են պետական միջոցառումներին ընտանյոք հանդերձ մասնակցելու մասին:

Կարելի էր թեկուզ այդ հանգանակությունը կազմակերպել միայն այն բանի համար, որ հեղափոխական պաշտոնյաներն իրենց լվացքի մեքենայով չփորձեին լվանալ մեր ուղեղները, թե տեսեք, մենք էլ ձեր պես սովորական աշխատավարձով յոլա ենք գնում, վարկեր ունենք բանկերում, ավելին, մեզ անգամ վարկ էլ չեն տալիս: Ու սուտ են, թե ասենք Արարատ Միրզոյանին Սամվել Ալեքսանյանն ամբոջապես առել է իր հովանու ներքո, էլ չասենք Նիկոլ Փաշինյանին ու իր ընտանիքի բարձր հովանավորչության մասին:

Բայց վստահ չենք, որ դրանից հետո էլ մեր ուղեղները լվանալու նոր ձեւ չեն գտնի, քանզի գնալով էլ ավելի են հասկանալու, որ իրենց ու հպարտ քաղաքացիների միջեւ խորը անջրպետ է առաջացել, որ հեղափոխությունից շահել են միայն մի քանի ընտանիք, իսկ շարքային ու հպարտ քաղաքացինեի կյանքում մեծ հաշվով ոչինչ էլ չի փոխվել: Այ հենց սրա համար են այս էժանագին պոպուլիսատական շոուները, որպեսզի ցույց տան, թե մի տնից չեն, մի հալից են: Այնինչ փոքրիկ բարոյականություն ունեցող մարդը, ստանալով մոտ մեկ միլիոն եւ դրանից ավել աշխատավարձ , ունենալուվ ընտանեկան բիզնես, որպիսին թերթի խմբագրությունն է, ապրելով պետության ու մեր հարկատուներիս հաշվին չէր կարող կոկորդիլոսի արցունք թափել, թե ինքն էլ վարկ ունի ու ամեն ամիս դա փակում է:

Անի Սահակյան

դիտվել է 2436 անգամ
Լրահոս
Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ Երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, հետո պատերազմով շարունակում վախեցնել, դու դեռ պատերազմի մեջ ես «Դաշնակցությունը արմատախիլ անելու» հայտարարությունն անելիս ՔՊ-ականները հրճվանքով ծափահարում էին «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է Կոտայքում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել թատրոնի տնօրեն ու դերասան Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում Հայաստանի ապագան մեկ կուսակցության գաղափարական սեփականությունը չէ Իշխող ուժի նպատակն է երեխաներին հասցնել տոտալ անգրագիտության․ Անուշ Առաքելյան Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Արդյոք գաղտնի գործակալներին վճարումները կարո՞ղ են իրականացվել համայնքապետարանների միջոցով․ բաց նամակ՝ ԱԱԾ տնօրենին 3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Համայնքները միավորվեցին. նախագիծը հաստատվեց Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում Անթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվի Հայաստանում ցեմենտի սուր դեֆիցիտ է․ ներկրողներն ու կառուցապատողները քաոսի առջև են հայտնվել․ News.am Կառավարության անդամի երդման տեքստը կփոխվի. խորհրդարանն ընդունեց նախագիծը «Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել է 4-ամյա դստեր ներկայությամբ ֆիզիկական ցավ է պատճառել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am