«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին:
Նշենք, որ Մ. Գրիգորյանի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում առկա էին երկու ավտոտնակ, բնակարան եւ հողամաս: Ի տարբերություն պաշտոնը ստանձնելու հայտարարագրի՝ տարեկան հայտարարագրում անշարժ եւ շարժական գույք չկա:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է շուրջ 79 946 559 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է շուրջ 82 474 835 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարում նրա եկամուտների հանրագումարը կազմել է շուրջ 96 398 513 ՀՀ դրամ: Նշված եկամտից 73 247 528 ՀՀ դրամը, 7 163 929 ՀՀ դրամը, 1 410 785 ՀՀ դրամը եւ 12 576 160 ՀՀ դրամը գոյացել են աշխատավարձերից: Նշված եկամտից շուրջ 2 000 111 ՀՀ դրամը շահաբաժին է»:
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը