6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան

Ոստիկանության 6-րդ վարչության 12 զինված աշխատակիցներ մտել են Արմաշի ալյուրի գործարան:

Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես «Մանանա գրեյն», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն:

Գուրգեն Նիկողոսյանի խոսքերով՝ իրեն չեն տեղեկացրել, թե ինչ հիմքերով են խուզարկություն կատարում.«Ես հանրապետությունում չեմ եղել, եկել են զինված, 12 հոգով մտել հիմնարկ: Ու թուղթ ցույց չեն տվել»: 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցներն, ըստ հոլդինգի սեփականատիրոջ, դեռ հինգշաբթի օրվանից են սկսել ստուգումները, որը վերաբերում է հոլդինգի 2016-2018 թվականների աշխատանքներին:

«Ասում են, իբր ահազանգեր ունեն, որ բանվորներին ավելի քիչ ենք վճարում ցուցակով, բայց իրականում ավելին ենք վճարում: Ասացին՝ հարկերից խուսափում կա, ստվերային շրջանառություն: Ես ասացի, որ նման բան չկա: Բայց ապահովել եմ սենյակներով, իրենք էլ իրենց քննությունն են կատարում»: Ստուգումների առաջին օրվանից հետո, Նիկողոսյանի պատմելով, թաղայինների, գյուղապետերի միջոցով, 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին. «Սպառնացել են՝ եթե ճիշտը չգրեք, ձեզ կտանենք Երեւան: Ասել են՝ էն ընկերոջդ արդեն տարել ենք, գիտե՞ք 6-րդ վարչությունն ինչ ա: Ահաբեկել են մարդկանց:

Իրենց սահմանադրական իրավունքն էլ խախտել են, չեն զգուշացրել իրավունքների մասին, որ կարող են ցուցմունք չտան: Բայց սպառնացել են: Մեր աշխատողներից մեկը քննությունից հետո եկավ ու մեր մյուս աշխատողների ներկայությամբ ասաց՝ ինձ ծեծեցին: Ասացի՝ գնա իրավաբանի մոտ, ոստիկանություն գնա, ՄԻՊ գնա: Ասաց՝ չէ: Մենք ունենք ձայնագրություն, որ աշխատակիցները պատմում են, ոնց են զեկուցագիր գրել: Այսօր էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն: Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են՝ մենք գիտենք, որ երկու ցուցակով եք աշխատավարձ ստանում, գրեք՝ ինչքան:

Նա էլ ասել է՝ էդպես չի: Քննիչներն էլ ասել են՝ գրեք որ նոր տարուն փող եք ստացել՝ հավելավճար, որը չի գրանցվել: Նա էլ ասել է՝ ես հավելավճար չեմ ստացել»: Գուրգեն Նիկողոսյանը պնդում է՝ իրավապահների նման գործողությունների պատճառով իր բիզնեսը տուժում է, հոլդինգն ունի մոտ 500 աշխատակից, բոլորը գրանցված են, բոլորի աշխատավարձերը վճարում է, բոլոր փաստաթղթերը կարգին են.«Իմ հեղինակության հետ են խաղում, ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ:

Գործունեություն եմ ծավալել 1992 թվականից, քանի իշխանություն է փոխվել, ես ի՞նչ մեղք ունեմ: Մեր աշխատանքը կաթվածահար են անում: Սա սեփականության իրավունքի ոտնահարում է: Քննությունը չի ավարտվել, բայց հիմա ուզում եմ հանրությունը տեղյակ լինի, որ նոր Հայաստանում նման ձեւ են վարվում: Չգիտեմ՝ կարող է սա մասնավոր անձերի խնդիր է, որոնք աշխատում են պետական ատյաններում: Մտածում եմ՝ եթե արագ պատասխան չստանամ այս ամենի համար, ամենը վաճառեմ ու գնամ Հայաստանից, որովհետեւ սա դարձել է ոչ թե պետություն, այլ՝ բռնապետություն: Իմ 8-րդ դասարանցի տղան ասում է՝ պապա, կարո՞ղ է գան ինձ էլ քննեն: Ուզում են վրաս գործ «կարեն»»:

դիտվել է 2467 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am