Բոլթոնի արցախյան սառը ցնցուղն ու «Մայր Ռուսաստանին ինքնիշխանություն հանձնած» Հայաստանը

Ամերիկյան The Washington Times պարբերականի հոդվածագիր Ջեյքոբ Կամարասը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում տեղի ունեցած «Թավշյա հեղափոխությանը», դրա արդյունքներին՝ հիշեցնելով, որ շուտով կլրանա նշանակալի իրադարձության մեկ տարին:

Հետադարձ հայացք գցելով կատարված իրադարձություններին՝ հեղինակը գրում է, որ նախորդ տարվա ապրիլին «հմուտ բարեփոխիչ Նիկոլ Փաշինյանն իշխանությունն իր ձեռքն առավ, իսկ մերօրյա ռազմական առաջնորդներից, նախկին ԽՍՀՄ-ին և Ռուսաստանին մոտ պաշտոնյաներից բաղկացած հին իշխանությունները հեռացան»: Ըստ Tert.am-ի՝ The Washington Times-ն այսպես է բնորոշում՝ «Հեղափոխությունից մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել իր տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ»:

«Եվրոպայից, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսում հայամետ կոնգրեսականների կողմից գովեստներ ստացվեցին, մինչդեռ Սպիտակ տունն ու Պետդեպը չափազանց հոռետեսական են տրամադրված: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, որը վերջերս Հայաստան էր այցելել, ունի հետևյալ դիրքորոշումը՝ Հարավային Կովկասը ռազմավարական կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար. Ադրբեջանն ու Վրաստանը Միացյալ Նահանգների կայուն և հուսալի դաշնակիցներն են, իսկ Հայաստանը շարունակում է անկարող մնալ այս կարևոր ակումբին միանալու հարցում՝ իր ինքնիշխանությունը հանձնելով «Մայր Ռուսաստանին»: Բոլթոնի համոզմամբ՝ միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում է հնարավոր փոխել Հայաստանն ու երկիրը դնել անկախության, արդիականացման և բարգավաճման ուղու վրա: Ի դեպ, հենց սրանք են վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումները: Փորձագետներն էլ ասում են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներուժը լիարժեք կբացահայտվի միայն երեք երկրների ամբողջական մասնակցության դեպքում: Ուստի՝ Հայաստանը պետք է վերջ դնի ԼՂ պատերազմին, դրան զուգահեռ դուրս գա իր վասալի ստվերից»,-գրում է հեղինակը:
Նա նշում է, որ ԼՂ հակամարտությունն է Հայաստանի զարգացածության պակասի, խորքային չքավորության, «ուղեղների արտահոսքի» և Ռուսաստանից և Իրանից կախվածության պատճառը: Կամարասի կարծիքով՝ շատերին ոգևորել էր Հայաստանի՝ Ռուսաստանի և Իրանի հետ դաշինքներից դուրս գալու հեռանկարը, ի շահ կարիքավորների տնտեսական բարեփոխումների, 1991թ. ի վեր ազնիվ ընտրությունների, Հայաստանին Ռուսաստանի ազդեցության ոլորտից հանելու ու արևմտամետ հարավկովկասյան հարևանների հետ նույն ուղու վրա կանգնեցնելու խոստումները: «Հայաստանը կարող է կրկնօրինակել իր հարևաններին՝ նավթով և գազով հարուստ Ադրբեջանին և նախաձեռնող Վրաստանին՝ վայելելով խոշոր տնտեսական զարգացումն ու այլ պետությունների շրջանում արժեքավոր տեղ ունենալու փաստը: «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի է անցել, բայց Փաշինյանը չնչին կամ առհասարակ որևէ առաջընթաց չի գրանցել հայ ժողովրդին և միջազգային հանրությանը տված խոստումները կյանքի կոչելու ուղղությամբ»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Հայաստանի ամբողջ էներգետիկ հատվածը շարունակում է պատկանել ռուս օլիգարխներին՝ չհաշված բազմաթիվ այլ ոլորտներում նրանց ունեցած խոշոր մասնաբաժինները:

Կամարասը դժգոհաբար հիշեցնում է նաև, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն առաջին արտասահմանյան այցը կատարել է Մոսկվա ու հետո էլի մի քանի անգամ այնտեղ վերադարձել: «Չի կարելի արդարացնել նաև այն փաստը, որ պաշտոնը ստանձնելուց հետո պարոն Փաշինյանը սկսեց Ռուսաստանի հետ բանակցություններ վարել ամենահզորներից մեկը համարվող 4-րդ սերնդի Սու-30ՍՄ կործանիչները գնելու հարցով: Արդյունքում Հայաստանն այս կործանիչները գնեց Կրեմլի «գնով»՝ շատ ավելի մատչելի այն գնից, որով Ռուսաստանը դրանք վաճառում է որևէ այլ երկրի: Եվ նույնիսկ երկարաժամկետ վարկ տրամադրվեց»,-շարունակում է հեղինակը՝ մանրամասնելով, որ խոսքը 140 մլն դոլարի մասին է:

Այնուհետև հոդվածագիրը հիշեցնում է Կրեմլի՝ հայկական զորախումբը Սիրիայում տեղակայելու «հրամանը»: Նա չի բացառում, որ Ռուսաստանը Հայաստանին Սու-30ՍՄ կործանիչները վաճառել է Սիրիայի օդային տարածքում կիրառելու նպատակով: «Սու-30ՍՄ կործանիչներն արդյունավետ չեն Հայաստանի պես փոքր երկրի պայմաններում: Այն բավականաչափ օդային տարածք չունի այսպիսի կործանիչների արդյունավետ աշխատանքի համար: Այստեղ ավելի նպատակահարմար կլիներ փոքր, պակաս թանկ կործանիչի մոդելը: Մինչդեռ սիրիական օդային տարածքը միանշանակ բավականաչափ ընդարձակ է. մնում է միայն սպասել ու տեսնել՝ որտեղ են տեղակայվելու կործանիչները: Բացի այդ, ԱՄՆ-ի համար հավելյալ կասկածի տեղիք է տալիս այն փաստը, որ Հայաստանը պատժամիջոցները շրջանցող երկրի համբավ ունի: Եվ Ռուսաստանից 140 մլն դոլարով գերժամանակակից կործանիչների գնումն, անկասկած, խոր անհանգստության առիթ է»,-գրում է Կամարասը՝ նկատելով, որ ռուսական արտադրության կործանիչները շատ լավ համալրում կլինեին Իրանի ռազմական օդուժի համար:
Հեղինակը հիշեցնում է, որ Հայաստանն օգնել է պատժամիջոցների թիրախում հայտնված Իրանին՝ թույլ տալով իր տարածքով դեպի Իրան զենք տեղափոխել: «Այնուհետև այդ զենքը փոխանցվեց Իրաքի զինյալներին, և Հայաստանի թույլ տված ապօրինության և պատժամիջոցները շրջանցելու հետևանքով նախորդ տարի Իրաքում ամերիկացի զինվորականներ զոհվեցին»,-գրում է հեղինակը՝ չբացառելով, որ «Թավշյա հեղափոխությունը» կարող էր նաև ֆարս լինել: «Տանջող հարցը հետևյալն է՝ արդյո՞ք պարոն Փաշինյանը Ռուսաստանի և Իրանի հրամանով միտումնավոր է պահպանում ստատուս-քվոն, թե՞ նա պարզապես առաջնորդելու հմտության պակաս ունի»,-գրում է Կամարասը:

Իհարկե, սա ընդամենը հոդված է, որը կարող է արտացոլել այս կամ խմբի շահերը, սակայն, ուշագրավ է, որ այն առկա է՝ տրամադրությունների շոշափման տեսանկյունից:
Ի դեպ, մարտի 27-ին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը կրկին ասաց, թե Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսված է և այդ տնտեսական հեղափոխությունը հաղթելու է նույն կերպ, ինչպես հաղթել է քաղաքական հեղափոխությունը:

Փաշինյանը կրկին չանդրադարձավ իր կառավարության կոնկրետ արդյունքների վրա, նա նախընտրեց նախկին իշխանության բարքերը հիշեցնել. «Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը տնտեսական քաղաքականության հին և նոր մոդելների մասին է: Ո՞րն է այդ հին մոդելի էությունը: Հին մոդելի էությունն այն է, որ կառավարությունը յուրաքանչյուր բիզնեսի մեջ, կներեք այս բառիս համար, օրթախ է: Մենք ի սկզբանե ոչ թե հրաժարվել ենք այդ մոդելից, այլ հայտարարել ենք, որ նման մոդելով չենք կարող աշխատել, որովհետև դա, իհարկե, հակասում է հենց մեր իսկ քաղաքականության ծագումնաբանությանը: Եկեք չմոռանանք, որ մեր պայքարը և հեղափոխությունը դեմ է եղել ոչ միայն քաղաքական մոդելին, այլ տնտեսական մոդելի դեմ: Թույլ տվեք ասել, որ այսօր ՀՀ տնտեսագիտական միտքն իր 90 տոկոսով 20 տարվա ընթացքում ադապտացվել է այդ մոդելին, որովհետև ուրիշ հարթության խոսակցություն, կներեք, իրենք չեն հասկանում, իրենք չեն ընկալում ինչպես կարող է այդպես չլինել, ինչպես կարող է առանց վարչապետի դաբրոյի երկրում ներդրում տեղի ունենալ»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8396 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am