«Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել Ղարաբաղը». ադրբեջանցի քաղաքական գործիչ
Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հեգնել է նախագահ Ալիևին՝ գրառում անելով Facebook-ի իր էջում: Ինչպես հաղորդում է azadliq.info լրատվական կայքը, Քերիմլին Facebook-ի իր էջում հիշեցրել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղը «վերագրավելու» մասին ամեն օր հորջորջվող «Պետք լինի, Ղարաբաղը կվերցնենք» արտահայտությունը, եւ հարց տվել նրանց. «Բա ինչո՞ւ չկարողացաք վերցնել»: «Եթե խոսում եք բանակի բարձր պատրաստվածության, անկախ կրոնական, էթնիկ տարբերություններից հասարակության միասնականության, աշխարհի, հարեւանների, հատկապես` Թուրքիայի բարձր մակարդակի աջակցության, հակառակորդի դժվար վիճակում եւ խուճապի մեջ լինելու մասին, ապա ինչո՞ւ չկարողացաք կատարել ձեր «պետք լինին»: Խնդրում եմ, այլեւս «Պետք լինի…» տեսակի արտահայտություններ մի արեք, դա լուրջ չի ընդունվելու», -Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանն ուղղված ուղերձում նշել է Ալի Քերիմլին:
