Բա չիմացա՞ք՝ Հայաստանը Սինգապուր է դարձել

Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը վերածել է հանրահավաքի: Նա միտինգային ելույթ է ունենում հիմա ոչ թե նախկին իշխանության դեմ, այլ հանուն իր իշխանության: Հայտարարում է, որ տնտեսական ակտիվության զգալի աճ է նկատվել անցած տասն ամիսներին, որ մենաշնորհային շուկան է կոտրվում մեծ տեմպերով եւ շաքարավազի շուկայում 75 նոր ներկրող է հայտնվել, աչքալուսանք է տալիս, թե շինարարական բում է սպասվում, ավելին հիպոտեկային շուկայում մեծ շարժ է նկատվում, եւ մարդիկ իրենց գումարները ներդնում են բնակարան ձեռք բերելու, եւ ոչ թե արտագաղթելու համար, որ այլեւս բիզնեսին օրթախներ, բիզնես խլող պաշտոնյաներ չկան, Հայաստանում ժողովրդավարություն է հաստատվել եւ դա անշրջելի իրողություն է:

Մի խոսքով՝ կարելի է կարծել, որ Հայաստանը դարձել է Սինգապուր, բայց ՀՀ շարքային ու հպարտ քաղաքացիներիս վրա խաբար չկա: Ուշագրավ է, որ ԲՀԿ-ական պատգամավորները բավականին վճռական են տրամադրված այս քննարկմանը ու կառավարության ղեկավարին սուր հարցեր են ուղղում:
Սերգեյ Բագրատյանը վարչապետի ելույթը որակեց որպես քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերածելու լավագույն ճանապարհ: «Դուք նշում եք, թե հաճախ մոռանում ենք` ինչ է կատարվել երկրում: Այո, ճշմարիտ է, բայց ասեմ, որ այս դահլիճում որևէ մեկը չի մոռանում, հեղափոխությունն այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել պետք չէ»,- ասաց Բագրատյանը և հստակեցրեց, որ սա ասում է, քանի որ երեկ, երբ խորհրդարանը քննարկում էր կենսաթոշակների մասին հարցը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հետաքրքիր միտք է արտահայտել:
«Նա ասաց` կոչ եմ անում, հորդորում եմ, որ ընդդիմադիր խմբակցությունները դեմ քվեարկեն նախագծին, դա ինձ համար անհասկանալի էր: Հնարավորություն չեղավ խոսել այդ մասին: Պարո´ն Միրզոյան, չեմ կարծում, թե Դուք այն կարծիքին եք, որ մենք դեմ կնոպկայի տեղը չգիտենք, կամ դժվարանում ենք այդ կոճակը սեղմել»,- հեգնեց Բագրատյանը:

Պատգամավորի խոսքով` տնտեսական զարգացման տեսլականը իրենց հասկանալի է: Նրա խոսքով` միգուցե շատ դեպքերում տարակարծիք են իշխանության հետ, բայց գաղափարը իրենք ընդունում են: «Ճակատագրի բերումով դուք իշխանություն եք, մենք` ընդդիմություն, և ընդդիմության դերը պետք է լինի քննադատելը, ինչքան էլ դա դժվար է ընկալվում պարոն Միրզոյանի կողմից»,- ասաց նա ու նկատեց, որ եթե շաքարավազի շուկայում 95 տոկոս մենաշնորհը դարձել է 75, դա դեռ չի նշանակում, թե մենաշնորհ չկա, 70 տոկոսն էլ է մենաշնորհ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ մտահոգված էր արտաքին պարտքով: Նա արտաքին պարտքի խնդիրն անվանեց դառը դրվագ և հետաքրքրվեց, թե ինչպես են չեզոքացվելու վտանգները: Ուրիխանյանը հիշեցրեց, որ այս տարի արտաքին պարտքի սպասարկման համար անհրաժեշտ է լինելու 400 միլիոն դոլար, 2020 թվականին Հայաստանը պետք է 800 միլիլոն դոլարի պարտք սպասարկի, մինչդեռ պետական բյուջեն շուրջ 3 միլիարդ 55 միլիոն դոլար է: Ուրիխանյանը հետաքրքրվեց արդյոք Հայաստանին սպառնում է դեֆոլտի վտանգը:
Նիկոլ Փաշինյանը զարմանք հայտնեց, թե ինչու է Ուրիախանյանը հարցը թախծոտ ձայնով տալիս: Փաշինյանը նշեց, որ նշված սպառնալիքները չեն կարող սպառնալ Հայաստանին, քանի որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով ու բյուջետային պլանավորմամբ այդ ամենը հաշվի է առնված: Արտաքին պարտքի սպասարկումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված, ասել է Փաշինյանը:

«Ազգային ժողովի և Բաղրամյանի դարպասները բացվել են, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, և կառավարության նիստերը բաց են անցկացվում. արդյոք այս երեք կոմպոնենտները բավարա՞ր են երջանիկ քաղաքացի ունենալու համար: Որո՞նք են այն 3 առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը 2019թ. կտրվածքով երջանիկ քաղաքացի ունենալու համար»,- վարչապետին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Ըստ վարչապետի՝ երջանկության կարևորագույն բաղադրիչը աշխատանքն է. «Աշխատանքը բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և հարգանքը իր նկատմամբ: Երջանկության մեր բանաձևն է՝ ազատությունը և տնտեսական գործունեության, կրթության, առողջապահության հնարավորությունը:Փաշինյանի հետ հարցուպատասխանը շարունակվում է, կարծում ենք առաջիկա ժամերին նա նոր հորիզոններ կբացի մեր՝ անտեղյակ քաղաքացիներիս համար՝ լուսավորելով, որ այլեւս ապրում ենք, ազատ ու դեմոկևատական Սինգապուրում, կներեք՝ Հայաստանում:

Անի Սահակյան

դիտվել է 2184 անգամ
Լրահոս
«Ո՛չ ե՞րբ եք ասելու Ալիևին»․ Փաշինյանը փորձեց վիրավորել ընդդիմադիրին ու ստացավ պատասխան (video) «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք ու մի՛ լղոզեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Փաշինյանին (video) Ռուսական ռազմաբազան դուրս գալու՞ է․․․ Փաշինյանի «ֆռացնող» պատասխանը (video) Կանգնե՛ք ու ասեք՝ Գանձասարը հայկական է․․․ Փաշինյանի արձագանքը՝ Հաջիևի լկտիությանը (video) Ապշած եմ՝ ո՞նց կարող են այդպիսի մարդկանց քրեական վարույթները կարճվեն․ Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանին (video) «Անկում է ապրել»․ Փաշինյանի խոստովանությունը՝ Նարեկ Կարապետյանի հարցին պատասխանելիս (video) Ժաննա Անդրեասյանը բորբոքվեց դպրոցների փակման մասին ՔՊ-ականի հարցից (video) «Ապոկալիպսիս է լինելու․ Կենտրոնական բանկի նախագահը բացահայտեց փաշինյանենց բերած առաջիկա աղետը» (video) «Ալեն Սիմոնյանը բանտ կնստի՞. ի՞նչ ասաց Նիկոլը» (video) «Նիկոլի համար ամենավտանգավոր և ցավոտ թեման Նարեկ Նալբանդյանն է» (video) Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Ծորակի ջուրն անվտանգ է. «Վեոլիա Ջուր»-ն արձագանքել է ջրում սնդիկի մասին լուրերին «Գետինը մտնեք, պիղծե՛ր, էդ ինչ եք կազմակերպում սգո օրը»․ Անաստաս Իսրայելյան (video) Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրի Ժամը 21:00-07:00-ն մեքենա չկայանել Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում տարհանել են 135 երեխաների․ պատճառն այնտեղ հայտնված օձերն են «Ալիև երկու օրում Նիկոլին կկզացնի․ ասեմ՝ ինչն է հետ պահում»․ Էդիկ Անդրեասյան (video) Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն Այնպես ենք անելու, որ տիգրանաշենցիները չզրկվեն իրենց տներից․ Վարդանով (video) Տրանսպորտը պիտի ավելի թանկանա․ Ալեն Սիմոնյան (video) «ՔՊ-ականնե՛ր, մեծ-մեծ չխոսեք, ձեններդ տաք տեղից է գալիս, դուք պիտի թոշակի հույսի մնաք»․ Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանը կես միլիոն դրամանոց նվեր է ստացել «Հայկ Սարգսյանը գլուխը պատին է տալիս»․ Ալեն Սիմոնյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am