Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին, իրենց պահվածքով ցույց էին տալիս, որ ինչ-որ շարժի դեպքում նրան նույն պահին կվերացնեն․ ՊՊԾ գնդի գործով տուժող

Այսօր ՊՊԾ գնդի գրավման գործով շարունակվեց տուժողների հարցաքննությունը։ Դատարանի որոշմամբ հրապարակվեցին դատարան չներկայացած տուժողներից չորսի նախաքննական ցուցմունքները։ Առաջինը դատարանին ներկայացվեց ոստիկանության ծառայակից Դավիթ Գևորգյանի ցուցմունքը։ Նա հայտնել էր, որ գնդի ներսում տեսել է զինված անձանց, որոնք իրեն հորդորել են հանձնվել։ Ըստ տուժողի՝ զինված անձինք եղել են 37-ը․ «Սկզբում կապեցին մեր ձեռքերը, բերեցին Օսիպյանին և Եղիազարյանին, քիչ անց ներս մտավ Պավլիկ անունով անձը և հրահանգեց մեր ձեռքերը ազատել։ Մենք սանհանգույցից օգտվում էինք տղաների ուղեկցությամբ, այդ երիտասարդները թույլատրեցին մեզ զանգահարել մեր ընտանիքների անդամներին։ Երիտասարդները մեր նկատմամբ ագրեսիվ էին, տարեցները՝ ոչ։ Մեզ բոլորիս տարան մի սենյակ և ստիպեցին, որ պառկենք մահճակալներին, զինված երիտասարդներից մեկն ասաց՝ պառկեք պատուհանի տակ, որ առաջինը ձեզ սպանենք»,- նշված էր տուժողի նախաքննական ցուցմունքում։ Նույն ցուցմունքում նշվում էր նաև, որ զինված անձինք ՊՊԾ գնդի տարածքում օգտագործել են ալկոհոլ․ «Գնդի ներսում լսել եմ խոսակցություններ, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է ոմն Սմբատը։ Խոսակցություններում լսվում էր, թե ինչպես էին զինված անձինք, այդ թվում Արեգ Կյուրեղյանը, Սմբատին ասում՝ ինչո՞ւ սպանեցիր այդ մարդուն, Սմբատը պատասխանում էր, որ կրակել են իրենց ուղղությամբ, ինք էլ իր հերթին պատասխանել է։ Օսիպյանի նկատմամբ շատ ագրեսիվ էին, տարբեր պահանջներ էին դնում նրա դեմ և իրենց պահվածքով ցույց էին տալիս, որ ինչ-որ շարժի դեպքում նրան նույն պահին կվերացնեն»,- նախաքննական ցուցմունքում գրել էր Դավիթ Գևորգյանը։ Ըստ տուժողի՝ զինված երիտասարդներն այլևս Պավել Մանուկյանին չէին լսում և վարվում էին այնպես, ինչպես ուզում էին։

  factor.am

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am