«Շուկայում բանվորություն էի անում»․ բանվորից՝ ԱԺ փոխնախագահ. Շարմազանով

Աժ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը փոքր տարիքում երազում էր դառնալ մեծ ֆուտբոլիստ, դպրոցական բարձր դասարաններում նրա հետաքրքրությունները փոխվեցին:

«9-10-րդ դասարանում ակնհայտ էր ինձ համար, որ հասարակաքաղաքաղական գործունեությամբ եմ զբաղվելու, որովհետեւ իմ հետաքրքրությունները իմ տարիքի տղաների հետաքրքրություններից շատ առաջ էին անցել. մենք հարեւան ունեինք՝ Ռաֆիկ Ղազինյան, այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր էր, գրքեր էր բերում Սեւրի պայմանագրի, Նժդեհի, Խատիսյանի եւ այլ հերոսների մասին, ես կարդում էի ու այդ ժամանակ իմ հերոսները ֆուտբոլից տեղափոխվեցին հասարակաքաղաքական դաշտ»,- Aravot.am-ին պատմեց Էդուարդ Շարմազանովը:

Շուկայում բանվորություն

1993-ին ընդունվեց Խ. Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտի պատմության բաժին. պատերազմ էր, հիշում է, որ կուրսի մի քանի տղաներով որոշել էին կամավորական գրվել, ստորագրահավաք էին սկսել, որ իրենց կրթաթոշակները փոխանցեն հատուկ օգնության ֆոնդերին: 1996-ի գարնանն էլ գրեթե բոլոր բուհերի ուսանողներով իրենց իրավունքների համար հակաիշխանական ցույցեր սկսեցին. «Գնացինք, հասանք Բաղրամյան փողոց, 48 ժամյա հացադուլ հայտարարեցինք, առաջին անգամ այդ ժամանակ եմ ոչ համաչափ ուժը հասկացել՝ ինչ է, այդ ժամանակ ունեի ընդդիմադիր հայացքներ, ինչպես՝ հիմա: Նիկոլ Փաշինյանին առաջին անգամ այդ ժամանակ եմ տեսել, նա մեր տղաների ընկերներից էր, ինքը անմիջապես մեր ակցիաներին չէր մասնակցում, արդեն լրագրող էր, գալիս էր, նյութեր էր գրում: Իմ ամբողջ անցյալը եղել է հակա ՀՀՇ-ական»: Ուսանողական վերջին կուրսում Շարմազանովը սկսեց աշխատել, սկզբում որպես բանվոր. «Հայկոպի շուկայում բանվորություն էինք անում, Մալաթիայի շուկայում էլ եմ բանվորություն արել, հետո 1999-ին աշխատանքի անցա Նորքի 5-րդ զանգվածի 159 կրթահամալիրում՝ որպես պատմության ուսուցիչ. այդ տարիներին ուսուցիչները ամիսներով աշխատավարձ չէին ստանում, ես մինչեւ 2002 թվականը դպրոցում եմ աշխատել»: Էդուարդ Շարմազանով Շարմազանովի խոսքով, 2001 թվականի վերջերին պատահաբար հանդիպում է Վազգեն Խաչիկյանին (խմբ.՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ) ու նրանից մի լավ առաջարկ ստանում.

«Մենք նույն տարածաշրջանից էինք, ընկերներ էինք, երկու տարի չէինք տեսնվել, շնորհավորեցի, որ պատգամավոր է դարձել, հետաքրքրվեց՝ ինչ եմ անում, Նժդեհից խոսեցինք, ասաց՝ վաղը վարչապետի հետ Տաթեւ ենք գնալու՝ Լեռնահայաստանի օրն է, կուզե՞ս գաս, Նժդեհյան միջոցառում է լինելու, ասացի՝ ինչո՞ւ չէ, պայմանավորվեցինք, հաջորդ առավոտյան եկա կառավարության շենքի մոտ ու ավտոբուսներով գնացինք:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը բաց մարդ էր, այդ օրը զրուցեցինք, ես քննադատաբար խոսեցի, ինքը հարցրեց՝ ուզո՞ւմ ես երկիրը դզվի, ասացի՝ այո, ասաց՝ քո բաժին պատասխանատվությունը վերցրու: Հետո 2002-ից գալիս, գնում էի ՀՀԿ, կուսակցության գաղափարախոսությունն ինձ շատ հոգեհարազատ դարձավ, որոշեցի անդամակցել ՀՀԿ-ին»:

Էդուարդ Շարմազանով

Մեր դիտարկմանը, թե սովորաբար երիտասարդները կուսակցական են դառնում կարիերա անելու, պաշտոն ստանալու համար, ձեզ օգնե՞ց այդ հարցում կուսակցական անդամատոմսը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չէ, այդ ժամանակ ով ասես կուսակցական է եղել, բա ինչի առաջ չգնացին, ինձ որեւէ մեկը ոչինչ չի տվել, ինչին հասել եմ, հասել եմ իմ աշխատանքով:

Չեմ գնացել այնտեղ պաշտոն ստանալու, որովհետեւ երբ որոշում էի կայացնում, որ կուսակցություն մտնեի, ուրիշի պես աչքս քոռ-քոռ չէի գնում, ես կարդացել էի Աշոտ Նավասարդյանի ուղերձը ապագա հանրապետականներին, որ ՀՀԿ գալիս են տալու. ով գալիս է ՀՀԿ՝ վերցնելու՝ պաշտոն, կարիերա… ինքը այստեղ անելիք չունի, մինչեւ օրս էլ տալիս եմ»:

2005-ին Ալավերդու քաղաքապետի ընտրություններին իր թեկնածությունն է առաջադրել նաեւ Շարմազանովը ու իր խոսքով, չունենալով ՀՀԿ-ի սատարումը, հավաքել է 3000-ից ավելի ձայն, զարմացրել կուսակիցներին, դրանից մեկ ամիս հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է իր օգնականը լինել ուսանողական հարցերով, առաջարկն ընդունվել է:

Մեր հարցին ունեցե՞լ է բարեխոս, քաղաքական թիկունք, Շարմազանովը պատասխանեց. «Ես դժվար ճանապարհով եմ գնացել: Ինձ չեն ասել՝ դու խելացի տղա ես, արի տանենք, քեզ նշանակենք մի հատ վարչության պետ կամ միանգամից վարչապետի օգնական»:

Վարչապետի օգնականին հաջորդել են պատգամավորի, ԱԺ փոխնախագահի պաշտոնները: Այժմ Էդուարդ Շարմազանովը դասախոսում է:

դիտվել է 836 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները «Էս անդաստիարակին անջատեք». Արամ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանին (video) Իրաքը դեմ է արտահայտվել Ժողովու՛րդ, պատերազմ չի լինելու․ դրա համար պետք է Նիկոլին հեռացնենք․ Հայկ Նահապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am