ՌԴ նախագահն ինչ հանձնարարական տվել է վարչապետին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված գործողություններն ամբողջությամբ համաձայնեցված են, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Տեղի է ունենում համաձայնեցում` հաշվի առնելով ՌԴ նախագահի զրույցների արդյունքներն Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին` արդյո՞ք պետության ղեկավարը որևէ հանձնարարական տվել է վարչապետին, որն ապրիլի 7-8-ին նախատեսում է այցելել Երևան և Բաքու, փոխանցում է Интерфакс-ը։
